Հայրիկիս ասում է, որ մեր ազգանվան ամատը՝ 《խարազ》-ը պարսկերեն բառ է, որը նշանակում է մաշիկ, կոշիկ: Իմ նախնիները արհեստավոր են եղել և զբաղվել են կոշկակարությամբ: 1800 -ական թվականների սկզբին նրանք Պարսկաստանից գաղթել են հայրենիք և հաստատվել տարբեր բնակավայրերում: Կոնկրետ իմ ապուպապը հաստատվել է Լոռու մարզի Կուրթան գյուղում: Մենք ամեն տարի ամառային արձակուրդներն անանցկացնում ենք այնտեղ:
Ես պարզեցի, որ Խարազյան ազգանվամբ մեր տոհմը շատ կարկառուն ներկայացուցիչներ ունի: Նրանից են բեմադրիչ, ռեսշժիսոր և դերասան Ամո
( Համազասպ ) Խարազյանը, նկարիչ Էդուարդ Խարազյանը և շատ այլ շնորհալի մարդիկ:
Հուսով եմ մի օր էլ իմ մասին կխոսեն՝որպես հերթական շնորհալի Խարազյանի: