Posted in Ընդհանուր

Իմ նամակը ընկերոջս

Մեր դպրոց չեկար, փոփոխությունից վախեցար: Այդ փոքր վախն ի՞նչ էր, որ չհաղթահարեցիր: Դեմ չեմ, մեր դպրոցը տարբերվում է մնացած դպրոցներից,բայց այստեղ այնքան ջերմ մթնոլորտ է տիրում ու այնքան հետաքրքիր է  անցնում ժամանակը, որ դու, հաստատ, չէիր ձանձրանա: Ես չեմ կարող քեզ հանդիմանել, քո որոշումն է: Եթե քեզ այդտեղ ավելի հոգեհարազատ է, մնա ՛ այդտեղ: Մեր պայմանավորվածությունը չմոռանաս. ինչքան էլ հեռու , լինենք, մեր ընկերությունը պետք է շարունակվի:

Դպրոցի մասի  մանրամասն կպատմեմ, երբ տեսնվենք: Շատ դժվար է ամեն ինչ նամակով պատմելը: Առայժմ շատ զբաղված եմ: Հանձնարարություններս շատ են, իսկ ես ժամանակի մեջ չեմ  տեղավորվում: Որոշել եմ այս տարի շատ լավ սովորել,որպեսզի մայրիկիս հույսերն արդարացնեմ:

Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կհանդիպենք: Մայրիկիդ և քույրիկիդ փոխանցիր ջերմ բարևներս:

Համբուրում եմ՝ քո ընկեր Ալվինա

Տիգրանին 2019թ, 6 հոկտեմբեր, Երևան