Posted in Ընդհանուր

Վայոց ձորի մարզ

 

IMG_8122

 

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։ գտնվում է հայաստանի հանրապետության հարավային հատվածում: Մարզը պետական սահմանով սահմանակից է Նախիջևանիկ, հյուսիսում Գեղարքունիքի մարզին, արևելքում՝ Սյունիքի մարզին և արևմուտքում՝ Հհ Արարատի մարզին: Տարածքը 2308 քառ/կմ է, բնակչությունը՝ մոտ 50000 մարդ:

Արփա

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։

Եղեգիս

Միջնադարում Մետաքսի ճանապարհը Հայաստան, և մասնավորապես` Վայոց Ձոր բերեց բազմաթիվ մշակույթների և հավատքների պատկանող մարդկանց։
Եղեգիսի գերեզմանատան տապանաքարերը պատկանում են 1266-ից մինչև 1337 թվականներին այստեղ բնակված փոքրիկ հրեական համայնքին: Դժբախտաբար, այս հրեական համայնքի և Հայաստանի ժամանակակից այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ սակավաթիվ պատմական ապացույցներ կան: Տապանաքարերի մեծ մասը կրում է եբրայերեն, ինչպես նաև աստվածաշնչյան և թալմուդերեն լեզուներով արձանագրություններ: Մահացածներից մի քանիսի անունները շատ տարածված են Իրանի հրեաների միջավայրում, ինչը կարող է վկայել Իրանից գաղթած հրեական համայնքի մասին:

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ


Սմբատաբերդը գտնվում է Եղեգիս և Արտաբույնք գյուղերը կապող նեղ լեռնաշղթայում։ Բերդն ունի երկու միջնաբերդ, կառուցվել է մ․թ․ 9-11-րդ դարերում։ Սմբատաբերդը հիշատակվել է հույն պատմաբան Ստրաբոնի աշխատություններում, ինչը հիմք է մտածելու, որ բերդի պատմությունը սկսվել է ավելի հին ժամանակներում։ Սմբատաբերդը երեք կողմից շրջապատված է լեռներով և գետերի կիրճերով, ինչն անառիկ է դարձնում բերդը։ Բերդն ունի առանձին հատվածներ՝ նախատեսված զինվորների քնի, արքայական ընտանիքի հանգստի, մթերքի պահեստավորման և այլ նպատակների համար։

Սմբատաբերդ տանող ճանապարհը զառիթափ է և նեղ, ինչի համար այնտեղ ցանկալի է հասնել քայլարշավի միջոցով։ Բերդը մասամբ վերականգնված է, և այստեղից բացվում է դաշտերի գեղեցիկ համայնապատկերը։ Բերդն ունեցել է Ցախաց Քար վանքի տարածքի աղբյուրներից սնվող ոռոգման համակարգ։ Կա վարկած, որ բերդը կառուցել են Բագրատունի դինաստիայի ներկայացուցիչները, իսկ ամրացրել՝ Օրբելյան դինաստիայի անդամները։

Արենի քարանձավ

Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին5]։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։

Արտաբույնք

Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը։

Posted in Ընդհանուր

Տանը

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտեր
Աշնան քամուն են ծափահարում

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

Աշնան գույները

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր։

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտեր
Աշնան քամուն են ծափահարում:

Ես ամենաշատը հավանում եմ այս հատվածը, քանի որ այստեղ ավելի պատկերավոր է երևում աշունը: