Posted in Ընդհանուր

Տիտիկակա

Այս լիճն աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում, նրա մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ինչպես է մոտ 4000 մետր բարձրությամբ գոյացել այս քաղցրահամ հսկա լիճը, ինչու են այստեղ բնակվում այն ծովային կենդանիները, որոնք հանդիպում են Խաղաղ օվկիանոսում, ովքեր են ապրել նրա հարևանությամբ և իրենց քաղաքակրթության հետքերն են թողել լճի ափին: Գիտնականները փնտրում են պատասխանները, վարկածներ են առաջ քաշում, բայց ոչ մի կերպ վերջնական պատասխանները գտնել չեն կարողանում: Այս լիճը մշտապես եղել է զբոսաշրջիկների և հնագետների ուշադրության կենտրոնում: Վերջերս գիտնականները Տիտիկակայի հատակից գտել են թանկարժեք զարդերի բեկորներ: Դրանք շուրջ 2000 կտոր են: Ոսկե, արծաթե և կավե առարկաները պատկանում են տարբեր դարաշրջանների` այդ թվում և ինկերի կայսրությանը: Տիտիկակայի շուրջ մշտապես բազմաթիվ լեգենդներ են հյուսվել,  որոնցից մեկն էլ հենց ինկերի դարաշրջանին է վերաբերում: Ըստ այդ լեգենդի` ինկերը մեծ թվով հարստություն են նետել լիճը` դրանք փրկելով իսպանացի նվաճողներից: Հնադարյան քաղաքակրթության հետքեր լճի հատակին էլի են գտնվել: Ստորջրյա հնագետները մի ամբողջ քաղաք են գտել Տիտիկակայի հատակում` հսկայական տաճարով:

Posted in Ընդհանուր

Չինաստան

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի հանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունը[12]: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:

Posted in Ընդհանուր

Խաղաղ օվկիանոս

Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15,8 հազար, իսկ արևելքից արևմուտք՝ 19,5 հազար կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178 684 միլիոն կմ²[1], միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)[2]։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը[3]։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածն օվկիանոսը բաժանում է գրեթե երկու հավասար մասերի[4]:

Առաջին եվրոպացին, որը տեսել է օվկիանոսի արևելյան ափը, իսպանացի կոնկիստադոր Վասկո Նունյես դե Բալբոան է[5]։ Նա 1513 թվականին իր ուղեկիցների հետ անցավ Պանամայի պարանոցը և դուրս եկավ դեռևս անհայտ օվկիանոսի ափերը։ Քանի որ նրանք դուրս եկան օվկիանոս ծոցի տարածքից, որը հարավում է, այդ պատճառով Նունյես դե Բալբոան այն անվանեց «Հարավային ծով» (իսպ.՝ Mar del Sur

Posted in Ընդհանուր

Հնդկաստան

 

Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ[Ն 1]։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Posted in Ընդհանուր

Եվրասիայի կլիման ձևավորող գործոններ

Կլիման  հիմնականում կախված է Արեգակի ճառագայթների թեքությունից կամ ճառագայթների անկման անկյան մեծությունից։

Տաք գոտում ամբողջ տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները կեսօրին Երկրի վրա ընկնում են գրեթե ուղղահայաղ, որի պատճառով այդտեղի կլիման տաք է, ձյուն չի գալիս և միշտ ամառային եղանակ է։

Բարեխառն գոտիներում ճառագայթները ընկնում են որոշակի անկյան տակ և այդ պատճառով այդտեղ ամռանը տաք է, իսկ ձմռանը՝ ցուրտ։

Ցուրտ գոտիներում Արեգակի ճառագայթները ընկնում են շատ փաքր անկյան տակ։ Ամռանը մի քանի ամիս Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը՝ չի երևում։ Կլիման ձմռանը լինում է խիստ սառնամանիքային, իսկ ամառանը՝ զով։

Posted in Ընդհանուր

Եվրասիայի ափերի գծագրություն

Ատլանտյան օվկիանոսի մասը կազմող ամենախոշոր ծովը Միջերկրական ծովն է, որը գտնվում է երեք աշխարհամասերի միջև։ Այն օվկիանոսի հետ կապված է Ջիբրալթարի նեղուցով։ Միջերկրական ծովը առաջացրել է երեք խոշոր թերակղզիներ՝ Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան և Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե, Կիպրոս կղզիները։ Միջերկրական ծովը բաժանվում է մի քանի ծովերի՝ Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական և Էգեյան։

Դարդանելի նեղուցով Միջերկրական ծովը կապվում է Մարմարա ծովին, որն էլ Բոսֆորի նեղուցով` Սև ծովին։ Վերջինս առաջացել է երկրակեղևի իջեցման հետևանքով։ Նրա ջրերը 200 մ. խորությունից ներքև, մինչև հատակը, թունավորված են ծծմբաջրածնով։