Posted in Ընդհանուր

Լոռվա բարբառ

Լոռըցի հովիվը ձայն է տալիս մի սարից դեպի մյուսը, իրեն ընկերին։

– Հե՜յ՜յ Համբո, Համբո, ադա, քե մատաղ, էն ըքանց ըքին ասես ձեր իքն ըքել ա իքա ըքել, եկեք ըքեցեք, թե չէ էն իքը կգա կըքի, կասեք դուք եք ըքել, այսինքն, էն Մարկոսանց Ղուկասին ասա ձեր էծը ծնել ուլ է բերել, եկեք տարեք, թե չէ գայլը կգա կուտի, կասեք դուք եք կերել։

(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)Լոռըցու մեկը, մի ուրիշ գյուղացի աղջկա հետ նշանադրված լինելով՝ գնում է մի օր աներանց գյուղը նշանածատես։ Որովհետև ամառնային ժամանակ է լինում, տանեցիք բոլորը կալումն են լինում, բացի մեր երիտասարդի նշանածից՝ որը նրա բախտից, միայնակ տանն է լինում և սրահը ավելով սրբում։

Երիտասարդը ցանկանալով մի շատ քաղցր, սիրային խոսքով դեպի իրեն գրավել յուր սիրուն նշանածի ուշադրությունը, ասում է.«ի՜ ի՜ Մարյա՛ն ջան, գա՜մ–գա՜մ էդ ձեռիդ ավիլն ուտեմ»։– «Իմ հորանց էշը խում չե՞ս»,- պատասխանում է զայրացած Մարիամը։

Մի ագռավակեր կուրթանեցի գնում է Դսեղ, ճանապարհին թամբը տակիցր կորցնում է և չէ իմանում– այնքան է մտքի ծովն ընկած լինում։ Գյուղը գնալով հայտնում է, թե ինքը մի հնարագետ ուստա մարդ է՝ եկած հատկապես Կալքարիցը մեղր հանելու.  Ինչպե՞ս պետք է հանես մեղրը,– հարցնում են նրան,– չէ՞ որ ճամփա չկա գնալու։

– Ինձ թոկով քաշ կանեք, ու կհանեմ։

– Ահըմ Կալքարը հարյուր գազ բարձրություն ունի, որ թոկը կտրի, վեր ընկնես՝ մեծ թիքեդ ականջդ կմնա։

– Էդ էլ եմ միտք արել,– հանգիստ պատասխանում է ուստեն։

– Ո՞նց ես միտք արել։

– Ես կմտնեմ կոթի մեջ (տակառի նման է), թոկը կոթիցը կկապենք, քաշ կանեք, թեկուզ թոկը կտրվի, ես կոթի միջին կլիմ, ինձ ի՞նչ պտի ըլիլ։

Posted in Ընդհանուր

Եթե հայտնվեի ձկների աշխարհում

Ես իմ ընտանիքի հետ ճանապահորդում էի Խաղաղ օվկիանոսով։  հանկարծ,օվկիանոսը ալեկոծվեծ, և ես հայտնվեցի դրա ջրերի մեջ։ Ինչ – որ հրաշքով դարձա ձուկ, ընկա ալիքների մեջ ու հանդիպեցի մի մեծ դելֆինի։ Նա ինձ հասկացավ, և ես նույնպես հասկացա նրան։ Իսկ հետո հանդիպեցի մի կրիայի, որը զբոսնում էր իր մայրիկի հետ։ Նա պատմեց, որ իր պապիկը օվկիանոսի ամենածեր կրիան է`չորս հարյուր տարեկան։ Հետո ես տեսա ջրահարսերի, որոնք խաղում էին իրենց ընկերների հետ։ Ես նույնպես ուզեցի լինել ջրահարս, և  ճանապարհորդեցի դեպի Ատլանտյան օվկիանոս և այնտեղ ինչ-որ հրաշքով դարձա մարդ։