Posted in Ընդհանուր

Տանը

Կարդա՛ առակը և լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց և դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանքներ՝
1.Առակը այն մարդկանց մասին է, որոնք որսում էին կենդանիներին

2.Վերնագրիր ստացված առակը:

Որսորդները
3.Ընտրածդ վերնագիրը հիմնավոր՛իր:

Որովհետև առակը որսորդների մասին է։
4.Կետերի փոխարեն գրիր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է:/ող, ոխ/
Ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: / ող, ոխ/
Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: /բույն,բուն/
Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի:/բուն բույն,բուն/
Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: / բույր, բյուր/
Անթիվ ու բյուր են աստղերը: / բույր, բյուր/
5.Առածները լրա ցրու ընդգծված բառերի հականիշներով: Չկա չարիք առանց ..:
Տերովին տերն է պահել,անտեր գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:
6.փայտահատ, որսորդ, որջ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ կազմության:

Փայատահատ-բարդ

Որսորդ-բարդ

Որջ – բարդ
7. Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերում՝ փայտահատ, որսորդ, որջ:
Փայտահատ-8 հնչյուն տառ – 8

Որսորդ-6 հնչում 6-տառ

Որջ-4 հնչյուն 3-տառ

Posted in Ընդհանուր

Տանը

Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով:

Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները։ 

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

 

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
  2. Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:
  3. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:
  4. Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:
  5. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:
  6. Այն չորս կողմից շրջապատված է ջրով, սա եզակի կենդանատեսակներ ու բուսատեսակներ հայտնաբերվել է բավական ուշ, գաղութացվել է Անգլյաի կողմից։
  7. Օգտվելով քարտեզի մասշտաբից՝ հաշվեք Ավստրալիայի իրական հեռավորությունը Աֆրիկայից: