1. Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։
Ես ձմեռային արձակուրդների ընթացքում կարդացել եմ արքայապատում գիրքը այդ գրքի մեջ գրված էր հայ արքաների մասին որոնք շատ հետաքրքիր գիրք է:
Ես դիտել եմ «Աստղերը երկրի վրա» ֆիլմը և ձեզ կպատմեմ այդ ֆիլմի մասին:
Ֆիլմը սկսում է ասպես. մի տղա է լինում, նա գնում էր դպրոց և չէր սիրում սովորել: Ուսուցիչները նրանից դժգոհում էին: նա ամեն ինչ թարս էր պատկերացնում : Նա շատ թափթփված էր, ամեն առավոտ ուշանում էր ավտոբուսից և նա շատ էր սիրում կենդանիներին, հատկապես սիրում էր ձուկ և շուն: Նրա անունը Իշան էր:
Իշանին ուղարկում են հատուկ գիշերօթիկ դպրոց, որտեղ նրանք նախաճաշում են և ճաշում, երեխաների հետ լուրջ պարապմունքներ են անցկացնում:
Օրերից մի որ նրանց ջղայն և անհետաքրքիր նկարչուցյան ուսուցչին փոխարինում է ուրախ, ծիծաղելի և շատ բարի մի ուսուցիչ: Նրա հետ ամեն մի դասը տոն էր: հենց առաջին օրը սուլիչով ներս մտնելով նա սկսում է երգել և ուրախացնել բոլոր երեխաներին: Իշանը հենց սկզբից գրավում է ուսուցչի ուշադրությունը: Նա սկսում է ավելի հաճախ հանդիպել տղային և օգնում է նրան սովորել բոլոր դասերը: Պարզվում է, որ Իշանը իրականում շատ տաղանդավոր տղա է, ուղղակի նրան յուրահատուկ մոտեցում էր պետք: Ուսուցիչը բացահայտում է նրա մեջ շատ տաղանդավոր մի նկարչի, ով գույների հետ խաղալու հիանալի ճաշակ ունի: Ֆիլմի վերջում Իշանը հաղթում է նկարչության միջազգային մրցույթը:
Այս ֆիլմի շնորհիվ ես հասկացա, որ բոլոր մարդիկ տաղանդավոր են, անհրաժեշտ է միայն ճիշտ մոտեցում ցուցաբերել և նրանց բոլոր տաղանդներ կբացահայտվեն:
2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:
3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։
Ես շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը: Մաղթում եմ երազանքների իրականացում, առողջություն, երջանկություն: Թող 2020 թվականին բոլոր հիվանդ երեխաներն առողջանան, և աշխարհում թագավորեն խաղաղությունն ու բարությունը: