Posted in Ընդհանուր

Մայրենի

Ջ․ Ռոդարի․ «Երիտասարդ խեցգետինը»

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.

-Ինչո՞ւ է, որ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց  քիչ-քիչ գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ .նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք։
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Առաջադրանքներ՝

  1. Կազմիր նոր բառեր տրված արմատներով՝

եղբայր-հորեղբայր, եղբայրական, եղբայրաբար,մայր,հայր,քարայր,եղբայր,այրուձի
աշխարհ-աշխարհագիտություն, աշխարհագետ, աշխարհաբնակ,

ուղիղ-ուղղահայաց, ուղղաձիգ, ուղղագծային, ուղղագիծ
խորհուրդ-խորհրդանիշ, խորհրդային, խորհրդավոր

2. Հետևյալ բառերը բաժանիր մասերի՝ գետակ, գայլուկ, ուրախություն, դասարան, ծերունի:

Օրինակ՝ տնակ- տուն+ակ

գետակ-գետ+ակ

գայլուկ-գայլ+ուկ

ուրախություն-ուրախ+ություն

դասարան-դաս+արան

ծերունի-ծեր+ունի

3. Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝ ակ, ուկ, ություն, արան:

ակ-կամրջակ, գետակ, ծորակ, բաժակ,վարդակ, պանակ,ներկապնակ

ուկ-մարդուկ, կապտուկ, կարմրուկ,հորդուկ

ություն-ուրախություն, տխրություն, բարություն, լավություն, նախադասություն

արան-դասարան, բառարան, լսարան, գրադարան,բնակարան:

4. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Երիտասարդ խեցգետինը քաջ էր։

Մայր խեցգետինը անհանգիստ էր։

Հայր խեցգետինը խիստ էր։

Երիտասարդ խեցգետնի եղբայները անլուրջ էին։

Գորտերը բամբասող էին։

Ծեր խեցգետինը խելացի էր

5. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե ձկտես ամեն ինչի կհասնես

6. Ի՞նչ եղավ հետո երիտասարդ խեցգետնի հետ, կարողացաչ՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները:

Կարողացա՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները  նա հասավ  հաջողության և երջանկության բայց չկարողացավ ուղել աշխարհի բոլոր բաները

Posted in Ընդհանուր

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Կորոնավիրուսը վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն թույլ դիմադրողականություն կամ որևէ հիվանդություն։ Բարձր դիմադրողականություն ունենալու համար պետք է առողջ սնվել, օգտագործել միրգ և բանջարեղեն, կոկորդի ողողումներ անել, զբաղվել սպորտով, շնչել շատ մաքուր օդ։ Կորոնավիորսից պաշտպանվելու համար պետք է հաճախ օճառով լվանալ ձեռքերը, չգնալ մարդաշատ վայրեր, հազալիս և փռշտալիս փակել բերանը և հիվանդանալու դեպքում անպայման դիմել բժշկի։ Եվ ամենակարևորը խուճապի չպետք է մատնվել։

Խուճապ- 1․ Մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ, տագնապ:
2. Այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում, տագնապալից վիճակ:

կ3կ2կ1