Posted in Հայրենագիտություն, Ընդհանուր

Հայրենագիտություն ռեբուսներ

Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման՝ բացատրման։ Օտար բառով սա հայտնի է ռեբուս անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է ոչ թե բառերով, այլ իրերով)։ Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է նկարելուկ բառը (նկար + հանելուկ):
Նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ժայռապատկերները, սեպագիր արձանագրությունները, իսկ առաջին նկարելուկները ծնվել են Ֆրանսիայում XV (15-րդ) դարում:
Նկարելուկի տեսակները՝ պատկերային, տառապատկերային, «գումարած-հանած», «Եգիպտական», նրբանկարելուկներ,

Պատկերային նկարելուկներ
Սրանք ամենապարզունակ նկարելուկներն են։ Կազմվում են այն դեպքում, երբ տվյալ բառը հնարավոր է մասնատել այնպիսի բաղադրիչների, որոնցից յուրաքանչյուրը կարող է պատկերվել որևէ նկարի տեսքով։ Օրինակ, ՍՈԽԱԿ բառը նկարելուկի միջոցով ներկայացված է ՝

BeFunky-collage (1)

Նշանների կիրառումը նկարելուկներում

  • Նկարելուկներում հաճախ անհրաժեշտություն է ծագում բառի աջից կամ ձախից մեկ կամ երկու տառ հանել։ Դրա համար այդ բառը պատկերող նկարի աջից կամ ձախից դրվում է համապատասխանաբար մեկ կամ երկու ստորակետ։ Ընդ որում, եթե նկարի աջ կողմից դրվում է սովորական ստորակետ, ապա ձախ կողմից դրվում է հայելային շրջված ստորակետ։ Օրինակ, նկարելուկ 19-ը կարդացվում է ՍԱՐ, որովհետև սարդ բառի վերջին տառը հանվում է ստորակետով։
  • Եթե նկարելուկում պատկերը գլխիվայր է կամ նրա վերևում դեպի ձախ ցույց տվող սլաք է դրված, ապա բառը պետք է կարդալ աջից ձախ։ Օրինակ, ՆՈՒՇ բառը կարելի է ներկայացնել թե´ 20-րդ, թե´ 21-րդ նկարելուկներով։
  •  
Posted in Ընդհանուր

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  3. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  4. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

ԸՆՏԱՆԵԿԱՆ_ԴՊՐՈՑ ՆԱԽԱԳԻԾ

Ընտանիքի անդամների հետ ընտանեկան բաղադրատոմսերից  կամ  համացանցից փնտրեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, թխուկներ և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:

Լրացուցիչ նյութ՝ հետարքիր փաստեր սնկերի մասին

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

8. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

11. Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:

13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:

15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին: