Posted in Հայրենագիտություն, Ընդհանուր

Սասնա Ծռեր 2-րդ ճյուղ

Սասնա Ծռեր 2-րդ ճյուղIMG_1175

Սանասար-Ծովինարի որդին՝բարձրահասակ, ուժեղ, ազնիվ, խենթ, հայրենասեր

Բաղդասար-Ծովինարի որդին՝ուժեղ, հզոր, խղճով, քաջ, ազնիվ

Դեղձուն Ծամ-Սանասարի կինը՝գեղեցիկ, ուժեղ, ազնիվ ու խելացի կին և լավ մայր

Առյուձաձև Մհեր- Սանասարի և Դեղձուն ծամի որդին՝անվախ, հայրենասեր, առյուծասիրտ, քաջ, ծուռ, բարձրահասակ, անմարդկային ուժեղ և միամիտ

Մըսրա Մելիք (հայրը)-փառասեր, չար ուրիշների հաշվին ապրող

Արմաղան-Մեծ Մհերի կինը՝գեղեցկուհի, ներողամիտ, բարի

դև-Արմաղանին առևանգողը

Իսմիլ խաթուն-Մսրա Մելիքի կինը՝չար, նենգ, խորամանկ, խարդախ, փառասեր

Մսրա Մելիք (որդին)-Մեծ Մհերի և Իսմիլ Խաթունի որդին՝ չար և եսասեր

Դավիթ-Մեծ Մհերի և Արմաղանի որդին

Քուռկիկ Ջալալի-հավատարիմ, քաջ, անմահ

Թուր Կեծակի-ուժեղ, անհաղթ

Խաչ Պատերազմի-հավերժության, զորության արարող ուժի,  էներգիայի ու հաղթության նշան

Աստված-ամենակարող, արդար, իմաստուն

 

 

Posted in Հայրենագիտություն, Ընդհանուր

Հայրենագիտություն

96587066_574368389876116_2888750288385081344_n

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ  պատմություններ քաջերի մասին, ովքեր ամենատարբեր դժվար ժամանակներում փրկել են երկիրը թշնամիներից: Այս բոլոր պատմությունների մեջ ամենատարածվածն ու ճանաչված-սիրվածը  «Սասունցի Դավիթ»  կամ  «Սասնա ծռեր» էպոսն է։  Էպոսը տվյալ ժողովրդի մշակույթի, հերոսների մասին  հորինովի ստեղծագործություն է: Այս էպոսը պահպանվել է բերնեբերան պատմվելու միջոցով և շատ տարիներ հետո է միայն գրի առնվել ու պահպանվել: Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ են, ովքեր ապրում ու պայքարում են հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի անվտանգ ու երջանիկ կյանքի: Սասռնա ծռերի հերոսները հորինովի են, բայց նրանցից յուրաքանչյուրը հայի հետաքրքիր տեսակի ներկայացուցիչ է՝ իր ծուռ բնավորությամբ, ուժով, խենթությամբ, ազնվությամբ ու խելքով:

«Սասնա Ծռեր» էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին էլ գրված է տվյալ ճյուղում:Ով կարծես այդ ճյուղի գլխավոր հերոսն է, ում շուրջ կատարվում են իրադարձությունները: Էպոսի գրի առնումը կապում են Գարեգին Սրվանձտյանի հետ, և ասում են, որ ամենահաջող տարբերակը, որով ներկայացվել է էպոսը, հենց Գարեգին Սրվանձտյանինն է: Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։