Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար հաջորդող թվեր են։
1,2,3 իրար հաջորդող թվեր կարելի է ստանալ նաև, եթե 1+1=2, 1+2=3: Երեք իրար հաջորդող բնական թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։
Իրար հաջորդող բնական կենտ թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ թվի նախորդին պետք է գումարել 2։
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ թիվը։
Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար հաջորդող բնական կենտ թվեր են։
1-ին կենտ թիվը 1 է, իսկ այդ թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝ 1+2=3, իսկ 3 թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝
3+2=5 կամ 1+2=3, 1+4=5:
Իրար հաջորդող բնական զույգ թվեր ստանալու համար յուրաքանչյուր զույգ թվի նախորդին պետք է գումարել 2։
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին զույգ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։
Օրինակ՝ 2,4,6 թվերը իրար հաջորդող բնական զույգ թվեր են։
1-ին զույգ թիվը 2 է, իսկ այդ թվին հաջորդող զույգ թիվը գտնելու համար՝ 2+2=4, իսկ 4-ին թվին հաջորդողզույգ թիվը գտնելու համար՝ 4+2=6, կամ 2+2=4, 2+4=6:
Այժմ իմանալով թվերի գումարը գտնենք այդ երեք իրար հաջորդող բնական թվերը։ Դիտարկենք օրինակներ։
Օրինակ1․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 306:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող բնական թվերից 1-ինին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(1+2)=306-3=303
303:3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող թիվը՝ 101+1=102, իսկ 2-րդ թվին հաջորդող թիվը՝ 101+2=103։
Երեք իրար հաջորդող բնական թվերն են՝ 101,102,103։
Օրինակ2․Գտեք այն երեք իրար հաջորդող զույգ բնական թվերը, որոնց գումարը լինի 306:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող զույգ բնական թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(2+4)=306-6=300
300։3=100, ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։ 1-ին թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+2=102, իսկ 2-րդ թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+4=104։
Երեք իրար հաջորդող զույգ բնական թվերն են՝ 100,102,104։
Օրինակ3․Գտեք այն երեք իրար հաջորդող կենտ բնական թվերը, որոնց գումարը լինի 305:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող կենտ բնական թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ կենտ թվին հաջորդող կենտ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է, ապա 309-(2+4)=309-6=303
303։3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող թիվը՝ 101+2=103, իսկ 2-րդ թվին հաջորդող թիվը՝ 101+4=105։
Երեք իրար հաջորդող բնական թվերն են՝ 101,103,105։
Առաջադրանքեր
Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։ 303-(1+2)=300
300:3=100
1-100
2-101
3-102
100+101+102=303
Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 363:
363-(1+2)=360
360:3=120
1-120
2-121
3-122
120+121+122=363
Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։
180-(1+2)=177
177:3=59
1-59
2-60
3-61
59+60+61=180
Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432 է։
432-(1+2)=429
429:3=143
1-143
2-144
3-145
143+144+145=432
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
225-(2+4)=219
219:3=73
1-73
2-75
3-77
73+75+77=225
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։ Որո՞նք են այդ թվերը։
321-(2+4)=315
315:3=105
1-105
2-107
3-109
105+107+109=321
Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
69-(2+4)=63
63:3=21
1-21
2-23
3-25
21+23+25=69
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։
288-(2+4)=282
282:3=94
1-94
2-96
3-98
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։
336-(2+4)=330
330:3=110
1-110
2-112
3-114
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։
318-(2+4)=312
312:3=104
1-104
2-106
3-108