Posted in Մայրենի

Սասնա Ծռեր

4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:
  2. Ձենով  Օհանը  շատ  վախկոտ էր  ,քանի որ  Մըսրա Մելիքից վախենում էր,ողջ Սասունը բերեց և նրա թրի տակով անցկացրեց։
  3. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:
  4. Դավիթին հագցրել էին երկաթե ոտնաման, մեջին էլ երկաթի մի կոռ:
  5. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
  6. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:
  7. <<Որբացած Դավիթը>> <<Բնության արքան>>

 

Posted in Մայրենի

Թեստ

Առաջադրանքներ

1.

ա Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

 

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Եր- երբ, երգ, երկ, երք

Փո-փոկ, փոր, փող, փոս, փոր

Բա- բադ, բայ, բալ, բակ, բահ, բաղ, բան, բաշ, բար

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր- ամուր, մուրճ

Վազ-ավազ, վազք

Տար-տարի,օտար

Ական-մական, ականջ

Շուն-աշուն,շունչ

Այր-այրի, վայրի

Ավար- տավար,ավարտ

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

 

Օրորոց-6 տառ 6 հնչ

Եղինջ-5տառ 6 հնչ

Հևիհև- 5 տառ 7  հնչ

օթևա-5 տառ 6 հնչ

երկյուղ -6 տառ   7  հնչ

երբեմն-6 տառ 8  հնչ

սերկևիլ-7 տառ 8  հնչ

պարգև-5 տառ 6 հնչ

խխունջ-5 տառ 6 հնչ

պատշգամբ-8 տառ  9 հնչ

ճակնդեղ–7 տառ 8  հնչ

 

 

2.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Միջանցքի աղոտ լույսը թափանցում էր հյուրասենյակ։

Նա երկար ու դժվարին ճանապարհ էր անցել ընտանիքի հետ։

Տատիկս հոգատար մայր է և սիրող տատիկ։

Ուսուցիչս մեր բոլոր հարցերին հանգամանորեն պատասխանում էր։

Այդ հարյուրամյա ծերունին պողպատե առողջություն ուներ։

Այդ սնահավատ մարդը հավատում էր ամեն հիմարության։

Ես վստահ եմ, եմ, որ իմ գործունյա ընկերը մեծ հաջողությունների կհասնի։

Բարեգութ Տերը հանդուրժող է բոլորիս նկատմամբ։

Ցավոք սրտի կատարվածը դաժան իրականություն է։

Տան կենտրոնում դրված փայտե սեղանը շատ գեղեցիկ էր։

Իմ պատրաստած թղթե տնակը մեկ վայրկյանում փուլ եկավ։

 

 

3.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

 

Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:

Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:

(Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:

Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։

Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։

Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։

Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):

Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։

Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։

Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։