Գովենք-գովենք ո՞ւմ գովենք․․․Շատերին կարող ենք գովել, բայց այս անգամ երևի սկսենք Մարիայից։ Նա շատ գեղեցիկ է պարում և սլացիկ կազմվածք ունի։ Սիրող, բարի, հավատարիմ և գաղտնապահ ընկեր է։ Ընկերական շրջապատում շատ ակտիվ է և նախաձեռնող։ Մարիան մի քիչ նեղացկոտ է, ու դա իր բնավորության յուրահատուկ գիծն է։ Սակայն նեղացկոտություը չի խանգարում մեր ազնիվ ու անկեղծ ընկերությանը։ Չէ՞ որ բոլորս էլ մարդ ենք և ունենք մեր առավելություւները և թերությունները, չնայած վերջինի մասին խոսել չենք սիրում։