Ամենամեծ խնդիրը, որն այսօր առկա է ուսումնառության պրոցեսում, դպրոց-ընտանիք կապի բացակայությունն է: Այս հանգամանքը մայրիկիս առաջնորդեց, որպեսզի ինքը նույնպես ներգրավվի մեր ուսումնական պրոցեսում և հետազորտական աշխատանքը կատարենք միասին: Մենք որոշեցինք ուսումնասիրել էպոսի բարոյախրատական և դաստիարակչական կողմը:
Պարզվում է՝ բացի այն, որ էպոսը կարելի է կարդալ որպես արկածային ստեղծագործություն, այն նաև խորը դաստիարակչական և ազգային արժեքների ձևավորման միտում ունի:
Դեռևս հնագույն ժամանկներից ընդունված է եղել երեխային ուսման տալը 6-7 տարեկանից: Այս տարիքից է Ծովինարն ուսումի տալիս իր զավակներին: Մհերի դեպքում ևս կրթական տարիքը 7 տարեկանն էր: Ուշագրավ է, որ Մհերի մասին էպոսն ասում է <<Քիչ մը սորվավ, շնորհքով լցվավ>>: Այսինքն սովորելու արդյունքը շնորհքով լցվելն է, ոչ թե գիտելիքով լցվելը: Ջոջանց տանը որպես ուսումնառության գերնպատակ է դիտվում հարգանքի, վարվեցողության, համարձակության, խոսքի և բնավորության ձևավորումը: Էպոսում մեծահոգության դրսևորրում է Դավթի՝ քնած տեղից թշնամուն արթնացնելու և հետո միայն կռիվ տալու պատրաստակամությունը: Նույնն է նաև Առյուծ Մհերի դեպքում՝ երբ նա միայնակ հաղթում է առյուծին և ազնվորեն վաստակում իր տիտղոսը: Մհերը համարում էր, որ առյուծն էլ մի մոր զավակ է և պետք է հարգանք ու ազնվություն ցուցաբերել մարտում: Այս հատվածը մեզ սովորեցնում է ազնիվ լինել բոլորի հետ և մեծահոգի լինել անգամ կենդանիների նկատմամբ: Նաև շեշտվում է հարգանքը ծնողների նկատմամբ: Չնայած իրենց ահռելի ուժին ծռերը լսում և հաշվի էին նստում մոր խոսքի հետ:
Էպոսը մեզ սովորեցնում նաև չարձագանքել ամեն տեսակի ծաղրանքներին: Սրա վառ օրինակ է Մհերի վերաբերմունքը Սասուն գնալու ճանապարհին իրեն ծաղրողներին՝ <<Մհեր էդ ծաղրին տեր չեղավ>>:
-Մենք իմացանք մեր էություն: Այս խոսքերն է ասում որդին Ծովինարի հետ խոսեուց հետո: Այս հատվածը մեզ սովորեցնում է իմանալ մեր նախնիների մասին: Դրա միջոցով մենք ավելի լավ ենք ճանաչում ինքներս մեզ, կապվում ենք հայրենի հողին: Անգամ այն հատվածը, երբ մանուկ Դավիթը հրաժարվում է Իսմիլ խաթունի կաթից և նրա համար Սասունից մեղր ու կարագ են բերում, վկայում է այն մասին, որ յուաքանչյուրս ուժեղ ենք այնքանով, որքանով կպած ենք մեր հայրենի հողին: Էպոսի բոլոր հերոսները շատ կապված են բնության հետ: Սա մեզ հուշում է, որ որև նորագույն տեխնոլոգիա մեզ չպետք է կտրի մայր բնությունից:
Իհարկե, էպոսում խոսվում է նաև հոգևոր արժեքների մասին: Հետաքրքիր է երեխաների ուղղորդման Ծովինարի տարբերակը՝գիշերը աստղով, ցերեկը Արևելից թագավորի երկիրը հարցնելով: Սա մեզ սովորեցնում է կյանքի ճանապարհին ուղղորդվել 2 հիմնական եղանակով՝ մի դեպքում ապավինելով Աստծո զորությանը, մյուս դեպքում հարցեր տալով (մեծերին, ծնողին):
Եվ, ամենավերջում, կնախընտրեմ խոսել էպոսում հեքիաթի դերի կարևորության մասին:
Սանասարը ճանապարհին պատահած Հալիվորին խնդրում է Հեքիաթ պատմել։
Գիշեր էր: Իր հաց կերավ, ասաց.
-Հալվո՜ր, հեքիաթ մ՛ասա, ականջ անենք:
Սա վկայում է, որ Ծռերը մեծացել են հեքիաթ լսելով: Ի դեպ մինչև օրս պահպանվել ու մեզ են հասել Սասնա տան հեքիաթները: Թերևս հեքիաթների նկատմամբ սերն էլ իր դերն է ունեցել Ծռերի անսահման միամտության, խիզախության ու հրաշքներին հավատալու գործում:
Հ.Գ. Կարդանք էպոս և ճանաչենք ինքներս մեզ:
Ի դեպ մայրիկս խոստովանեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում էպոսի հետ կապված նրա գիտելիքները բավական խորացան: