Ամառային արձակուրդների մեծ մասը մենք անց ենք կացնում Լոռվա հրաշալի բնության գրկում։ Հաճախակի մենք արշավներ ենք կազմակերպում դեպի կիճերը, որոնք շատ խորն են և խորհրդավոր։ Թվում է երկիրն ու երկինքն խառնվում են իրար։ Ահա այդպիսի մի օր, երբ երկինքը մթնեց և սկսեց որոտալ, մենք ակամայից վերև նայեցինք և ի սարսափ մեզ ժայռերի արանքինց մեզ էր նայում մի հսկա։ Նա ձեռքերն էր թափահարում և կարծես մեզ էր կանչում։ Մենք սկզբից սարափեցինք, բայց հետո մեձ պարզ դարձավ, որ մենք վկան ենք դյուցազնավեպի հերոս Փոքր Մհերի Ագռավաքարից դուրս գալու հրաշքին։