Posted in Ընդհանուր

Խոսրով քեռին

Այս պատմվածքի մեջ ինձ ամենից շատ դուր եկավ Խոսրով քեռու կերպարը։ Նա սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Հայրենիքից զրկված այս մարդը, չնայած ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, բայց կրում էր այնպիսի մարդկային հատկանիշներ, ինչպիսիք են ազնվությունն ու անկեղծությունը։ Հայրենիքի կորստի ցավն այնքան մեծ էր Խոսրով քեռու հոգում, որ նրա համար մնացած ամեն ինչ դատարկություն էր թվում ։