Posted in Ընդհանուր

Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց

Ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ դեպի հյուսիս արևելք, Աղստև գետի աջ ափին, ուղղաձիգ բարձրացող ժայռի գագաթին։ Կառուցվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։

Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը: Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդակի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։

Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայեն բերդի (Աղջկա բերդ) հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։

Աղջկա բերդի հետ կապված կա նաև այսպիսի լեգենդ:

Posted in Ընդհանուր

Հայկական արտադրություններ

  1. Ջերմուկ

Թեև ի տարբերություն մեր հակառակորդ հարևանի, մենք չունենք նավթ և գազ, սակայն ունենք բացառիկ հանքային աղբյուրներ, որոնց ջուրը ցանկալի է յուրաքանչյուր սեղանի վրա աշխարհի ցանկացած անկյունում: «Ջերմուկ» ապրանքանիշով հանքային ջուրը հայկական շուկայի առաջատարն է, սակայն առավել կարևոր է, որ այն կարողացել է գրավել նաև միջազգային շուկաներ: «Ջերմուկ Գռուպ» ընկերությունն այսօր իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում է Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

  1. PicsArt

Հայկական այս սթարթափն այսօր բջջային հավելվածի համաշխարհային շուկայի առաջատարներից է, որն ունի 220 մլն ներբեռնում և 60 մլն ակտիվ օգտատերեր  (հոդվածը գրելու պահին :)): Photoshop-ի և Instagram-ի տարրեր պարունակող PicsArt-ն արդեն իսկ մեծ նվաճումների է հասել, բայց միաժամանակ դեռ շարունակում է մնալ հեռանկարային, որի մասին վկայում են Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: IT-ն լայն հնարավորություն է տալիս շրջանցելու տարածքային արգելքը, և PicsArt-ը հայկական առաջին ընկերություններից էր, որ լավագույնս օգտագործեց այդ առավելությունը՝ ի սկզբանե աշխատելով հենց համաշխարհային շուկայի համար:

3. Zangi

Այս նորամուտ հեռախոսային հավելվածը բավականին մեծ քայլերով զարգանում է, և ինչպես իրենք են ասում, հիմնական մրցակիցը Skype-ն է։ Ինչին կարելի է հավատալ, քանի որ Զանգին ունի բավականին մեծ օգագործողների քանակ և ավելի ֆունկցիոնալ է քան իր մրացկիցները։ Վստահ եմ քիչ ավելի ուշ այն կդառնա շուկայի բացարձակ առաջատար։

4. Վիվառո

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը, «Ջերմուկի» նմանությամբ, նախ ձեռնամուխ եղավ նվաճելու հայկական շուկան, լինելով 13 տարվա շուկայի առաջատար, ունենալով ավելի քան 20 վճարային համակարգ, ապա ներքին շուկան գրավելուց հետո դուրս եկավ գլոբալ շուկա: «Վիվառո» բրենդը ճանաչելի է ԱՊՀ տարածքում: Հունիսին Մոսկվայում կայացած Betting Awards 2015 մրցանակաբաշխության ժամանակ «Վիվառոն» հենց հաճախորդների քվեարկության արդյունքում ճանաչվեց ԱՊՀ լավագույն առցանց բուքմեյքեր:

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

1․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 68975928* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։

689.759.288:4=172.439.822


2. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։

57.012:3=19.004


3. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*128 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։

42.129:9=4.681

4. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 89152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

891.525:5=178.305

5․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

7.009.101.528:2=3.504.550.764

6․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 80001252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի

800.012.520:10=80.001

Posted in Ընդհանուր

Ինքնասուգում

  1. Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը։

Ուղղանկյունանիստը ունի 6 նիստ։

2.Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը։

Ուղղանկյունանիստը ունի 8 գագաթ։

3.Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը։

Ուղղանկյունանիստը ունի 12 կող։

4.Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։

Ուղղանկյունանիստի չափումներն են՝ բարձրությունը, երկարությունը և լայնությունը:

5.Ի՞նչ երկրաչափական պատկեր է ուղղանկյունանիստի նիստը։

Ուղղանկյուն է։

Գծենք  խորանարդ՝

6.Ի՞նչ երկրաչափական պատկեր է խորանարդի նիստը։

Քառակուսի  է։

7.Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 3 դմ, 7 դմ,  9 դմ։

V=3x7x9=189 դմ խոր.

8.Հաշվեք ուղղանկյունանիստի  մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 

4 սմ, 5 սմ,  8 սմ։

Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը դա  ուղղանկյունանիստի բոլոր նիստերի(ուղղանկյունների)  մակերեսների   գումարն է։ 

Նախ հաշվենք 3 տարբեր նիստերի(ուղղանկյունների)  մակերեսները՝

5×8=40 սմ քառ․ է։

8×4=32 սմ քառ․

4×5=20 սմ քառ․։  

Քանի որ ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը հավասար են, ապա 

ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը կլինի՝

2×40+2×32+2×20=184 սմ քառ․

9.Հաշվեք  8 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

V=8x8x8=512 սմ խոր․

10.Հաշվեք  6 դմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։

6x6x6=216 դմ քառ․