Posted in Ընդհանուր

Հայկական արտադրություններ

  1. Ջերմուկ

Թեև ի տարբերություն մեր հակառակորդ հարևանի, մենք չունենք նավթ և գազ, սակայն ունենք բացառիկ հանքային աղբյուրներ, որոնց ջուրը ցանկալի է յուրաքանչյուր սեղանի վրա աշխարհի ցանկացած անկյունում: «Ջերմուկ» ապրանքանիշով հանքային ջուրը հայկական շուկայի առաջատարն է, սակայն առավել կարևոր է, որ այն կարողացել է գրավել նաև միջազգային շուկաներ: «Ջերմուկ Գռուպ» ընկերությունն այսօր իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում է Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

  1. PicsArt

Հայկական այս սթարթափն այսօր բջջային հավելվածի համաշխարհային շուկայի առաջատարներից է, որն ունի 220 մլն ներբեռնում և 60 մլն ակտիվ օգտատերեր  (հոդվածը գրելու պահին :)): Photoshop-ի և Instagram-ի տարրեր պարունակող PicsArt-ն արդեն իսկ մեծ նվաճումների է հասել, բայց միաժամանակ դեռ շարունակում է մնալ հեռանկարային, որի մասին վկայում են Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: IT-ն լայն հնարավորություն է տալիս շրջանցելու տարածքային արգելքը, և PicsArt-ը հայկական առաջին ընկերություններից էր, որ լավագույնս օգտագործեց այդ առավելությունը՝ ի սկզբանե աշխատելով հենց համաշխարհային շուկայի համար:

3. Zangi

Այս նորամուտ հեռախոսային հավելվածը բավականին մեծ քայլերով զարգանում է, և ինչպես իրենք են ասում, հիմնական մրցակիցը Skype-ն է։ Ինչին կարելի է հավատալ, քանի որ Զանգին ունի բավականին մեծ օգագործողների քանակ և ավելի ֆունկցիոնալ է քան իր մրացկիցները։ Վստահ եմ քիչ ավելի ուշ այն կդառնա շուկայի բացարձակ առաջատար։

4. Վիվառո

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը, «Ջերմուկի» նմանությամբ, նախ ձեռնամուխ եղավ նվաճելու հայկական շուկան, լինելով 13 տարվա շուկայի առաջատար, ունենալով ավելի քան 20 վճարային համակարգ, ապա ներքին շուկան գրավելուց հետո դուրս եկավ գլոբալ շուկա: «Վիվառո» բրենդը ճանաչելի է ԱՊՀ տարածքում: Հունիսին Մոսկվայում կայացած Betting Awards 2015 մրցանակաբաշխության ժամանակ «Վիվառոն» հենց հաճախորդների քվեարկության արդյունքում ճանաչվեց ԱՊՀ լավագույն առցանց բուքմեյքեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s