Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
Month: November 2020
Մայրաքաղաք Վան
Վանն աշխարհի հնագույն այն քաղաքներից է, որ գոյություն ունի հիմնադրման օրվանից: Հայտնի է նաև Տուշպա, Բիաինա, Տոսպ, Երվանդավան, Վանտոսպ, Քաղաքն Շամիրամա և այլ անուններով: Կառուցվել է Վանա լճի ափից 2–3 կմ արևելք՝ Վասպուրական նահանգի Տոսպ գավառում: Ավանդությունը քաղաքի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի Շամիրամ թագուհուն, սակայն իրականում այն հիմնադրել է Վանի թագավորության կամ Ուրարտուի հիմնադիր Սարդուրի Ա արքան (մ. թ. ա. 835–824 թթ.), անվանել է Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, որն ավելի է ընդարձակվել մ. թ. ա. 7– 5 դարերում: Ենթադրվում է, որ մ. թ. ա. 6-րդ դարում Երվանդունիները Վանը դարձրել են իրենց հիմնադրած թագավորության մայրաքաղաքը: 908–1021 թթ-ին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը:1555 թ-ի Ամասիայի և 1639 թ-ի Կասրե-Շիրինի թուրք-պարսկական հաշտության պայմանագրերով քաղաքն անցել է օսմանյան սուլթանությանը՝ դառնալով Վանի վիլայեթի (նահանգ) կենտրոնը: Քաղաքն զգալիորեն տուժել է 1648 թ-ի երկրաշարժերից: 1862 թ-ին հայ բնակչությունն ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ և առժամանակ գրավել Վանի բերդը:Մինչև 1915–16 թթ. Վանն Արևմտյան Հայաստանի արհեստագործական, հոգևոր և կրթամշակութային, գրահրատարակչական նշանավոր կենտրոնն էր: 20-րդ դարի սկզբին Վանում եղել է 12 եկեղեցի, որոնցից 10-ը՝ գործող: 1914 թ-ին քաղաքում գործել են Կեդրոնական և Երամյան վարժարանները, Արարուց (երկսեռ), Հայկավանքի, Սբ Հակոբի, Նորաշենի, Հանկույսերի (արական), թաղային Սանդխտյան օրիորդաց դպրոցները: Երամյան և Կեդրոնական վարժարանների շրջանավարտները հրատարակել են «Երկունք» խմորատիպ ամսագիրը: 19-րդ դարի 2-րդ կեսից Վանն Արևմտյան Հայաստանի հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոններից էր: Ըստ Վանի առաջնորդարանի տվյալների՝ Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին քաղաքն ուներ 34 հզ. հայ, 21 հզ. թուրք բնակիչներ: Մեծ եղեռնի ժամանակ Վանի հայությունը շրջակա գավառների հայերի հետ դիմել է ինքնապաշտպանության, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը կազմավորել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն 1915 թ-ի հուլիսի 2-ին ռուսական զորքերի անսպասելի նահանջի պատճառով բնակչությունը հարկադրված թողել է քաղաքը և գաղթել Արևելյան Հայաստան: Մի քանի օր անց ռուսական զորքերը վերագրավել են Վանը. բնակիչների մի մասը վերադարձել է քաղաք: Սակայն 1918 թ-ի փետրվարին թուրքերը կրկին հարձակվել են, և հայերն ստիպված դարձյալ գաղթել են:Վանի հիշարժան կառույցներից էին Երամյան վարժարանի նոր շենքը, Աշխատանքի տունը (1911– 1912 թթ., ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի), Վարժապետանոցի երկհարկանի շենքը: Վանը միջնադարյան հայ գրչության ու մշակույթի, ինչպես նաև Վասպուրականի մանրանկարչության դպրոցի մեծ կենտրոններից էր:Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, պետական գործիչ Աղասի Խանջյանը, գրող Գուրգեն Մահարին, ռեժիսոր Վարդան Աճեմյանը, ճարտարապետության պատմաբան Վարազդատ Հարությունյանը և ուրիշներ:Ներկայումս Վանը Թուրքիայի Հանրապետության համանուն նահանգի կենտրոնն է՝ 50 հզ. բնակչությամբ: Թուրքերից բացի՝ քաղաքում բնակվում են նաև քրդեր:


Մխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին, փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում։ 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ:«Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:
Ինչպես դարձա սեբաստացի
Ես երկու տարի սովորոլ եմ Դերենիկ Դեմրճյանի անվան N 27- դպրոցում։ 3-րդ դասարանում տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց։ Մասնակցեցի ամառային եռորյա ճանբարին։ Հետո արդեն ես ձեռք բերեցի ընկերներ և դարձա սեբաստացի համայնքի անդամ։ Այստեղ դասապրոցեսը լրիվ տարբեր է իմ նախորդ դպրոցից։ Իհարկե, սկզբում դժվարություններ կային, բայց ես հեշտ հարմարվեցի՝ նոր ընկերներիս և ուսուցիչներիս ջերմ ու ընկերական վերաբերմունքի շնորհիվ։ Սեբաստացի համայնքն ինձ սովորեցրեց գնահատել ազգային արժեքները։ Դասերը մեզ մոտ ավելի քան հաճելի են․ մենք պարզապես չենք հասցնում հոգնել։ Դասերի մի մասն անցկացնում ենք դրսում՝ այգում կամ ագարակում։ Իմ ամենասիրած պահը առավոտյան ավտոբուսի մեջ երգելն է․ մենք նոր երգեր ենք սովորում ու դպրոց տանող ամբողջ ճանապարհին երգում ենք։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իմ անփոխարինելի դպրոցն ու ապահով միջավայրն է, որը չեմ փոխի ոչ մի այլ դպրոցի ու համայնքի հետ։
ՈՒսումնական աշուն
Տրամաբանական խնդիրներ
- Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։
Օրինակ՝ Ինչպե՞ս չորս հատ 9-ով ստանալ 20։
99։9+9=20
Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։
- Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 5։
5×5:5=5
- Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 30։
6×6-6=30
- Ինչպե՞ս երեք 3-ով ստանալ 30։
33-3=30
- Ինչպե՞ս հինգ հատ 2-ով ստանալ 28։
22+2+2+2=28
- Ինչպե՞ս չորս 9 –ի միջոցով ստանալ 100։
99+9:9=100
- Ինչպե՞ս երեք հատ 5–ի միջոցով ստանալ 4։
5-5:5=4
- Ինչպե՞ս չորս 5 –ի միջոցով ստանալ 16։
55:5+5=16
- Ինչպե՞ս չորս 9 –ի միջոցով ստանալ 100։
99+9:9=100
- Ինչպե՞ս հինգ 5-ով ստանալ 31։
5×5+5:5+5=31
- Ինչպե՞ս հինգ 2–ի միջոցով ստանալ 15։
22:2+2+2
- Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
6×6:6=6
- Ինչպե՞ս չորս 7–ի միջոցով ստանալ 18:
77:7+7=18
- Ինչպե՞ս հինգ 8 –ի միջոցով ստանալ 119։
888:8+8=119
- Ինչպե՞ս չորս 4 –ի միջոցով ստանալ 10։
(44-4):4=10
- Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․
Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

Օրինակ՝ VI−IV=IX
VI+IV=X
X+I=X Սխալ տարբերակ
X-I=IX Ճիշտ տարբերակ
IV-II=VII Սխալ տարբերակ
V+II=VII Ճիշտ տարբերակ
VIII-II=XI Սխալ տարբերակ
VII+II=X Ճիշտ տարբերակ
VIII=VI−I Սխալ տարբերակ
VII=VI+I Ճիշտ տարբերակ
XI+IV=VI Սխալ տարբերակ
XI-IV=VII Ճիշտ տարբերակ
VII+III=V Սխալ տարբերակ
VII-III=IV
XII=VII−VI Սխալ տարբերակ
XII=VII+V Ճիշտ տարբերակ
Vl−lV=lX Սխալ տարբերակ
VI+IV=X Ճիշտ տարբերակ
- 2 ձկնորս 2 րոպեում ուտում են 3 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 12 ձուկ։
2×3=6
12:6=2
2×2=4
Պատ՝․ 4 րոպե
4. 2 հոգով պուրակի ծառատունկը կատարում են 5 ժամում։ Քանի՞ ժամում այդպիսի ծառատունկը կկատարեն 5 հոգին։
2×5=10
10:5=2
Պատ՝․ 2 ժամ
5.5 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
8+5+5=18
18+5+5=28
Պատ՝․ 28 տարեկան
6.4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կլինեն 21 տարեկան։ Քանի՞ տարեկան էին նրանք միասին 5 տարի առաջ:
21-4-4=13
13-5-5=3
5-րդ դասարանի սովորողները պետք է պարզեն իրենց հյուրասենյակի և խոհանոցի ծավալների տարբերությունը, ինչպես նաև հյուրասենյակի և խոհանոցի (լրիվ) մակերևույթի մակերեսների տարբերությունը