- Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
Լուծում
30×4=120
120-30=90
- Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
Լուծում
500+1000+200=1700
1700=1կ գ 7 գ
- Մեր տոնածառը զարդարեցի տոնածառի 60 խաղալիքով։ Խաղալիքների 1/2 մասը կանաչ են, 1/3 մասը՝ դեղին, մնացածը՝ վարդագույն։ Խաղալիքներից քանի՞ հատն է վարդագույն։
Լուծում
60:2=30
60:3=20
30+20=50
60-50=10
- Միքայելը ուներ մեկ տուփ, որի մեջ կար տոնածառի խաղալիքներ։ Դրանցից 20-ը դեղին էր, իսկ կարմիր խաղալիքները կազմում էին դեղին խաղալիքների 1/2 մասը, իսկ սպիտակ խաղալիքների քանակը ամենափոքր երկնիշ թվի եռապատիկն էր։ Քանի՞ խաղալիք կար տուփում։
Լուծում
20:2=10
10×30=30
20+10+30=60
- Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, հետո գումարենք մեկ կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
Լուծում
202×10=2020
2020+1=2021
- Դիմակահանդեսին մասնակցում էին 200 երեխա: Մեզ հայտնի է, որ նրանց 3/4 մասը աղջիկներ էին: Քանի՞ տղա էր մասնակցում դիմակահանդեսին:
Լուծում
200:4=50
50×3=150 աղջիկ
200-150=50 տղա
- Ձմեռ պապը իր նեվերները տեղավորել էր չորս պարկում։ Առաջինում կար 1560 նվեր։ Առաջին պարկից, երբ նա 10 նվեր տեղափոխեց երկրորդի մեջ, 8-ը՝ երրորդի մեջ, իսկ 12 -ը ՝ չորրորդ պարկի մեջ, ապա բոլոր պարկերում նվերների քանակը հավասարվեց։ Քանի՞ նվերներ կար յուրաքանչյուր պարկում։
Լուծում
10+8+12=30
1560-30=1530
1530-10=1520 (II)
1530-8=1522 (III)
1530-12=1518 (IIII)
- Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
Լուծում
500+150=650
650+500=1150
1300+1150=2450
2450=2կգ 450գ
- Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
Լուծում
89:7=12 5մնացոր
12-5=7
7 հատ կոնֆետ ստացան թոռնիկները, իսկ տատիկի մոտ մնաց 5 կոնֆետ։
- Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճար ի։
Լուծում
2800:7=400 մեկ խաղալիք
400×9=3600
- Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
Լուծում
2021+2020=4041
4041+1=4042
4042:2=2021
- Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
Լուծում
100-6=94
94:2=47 (աղջիկ)
47+6=53 (տղա)
- Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
Լուծում
2ժ=120ր
120:20=6
6×180=1080
- 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը միևնույն արագությամբ են աշխատում։
Լուծում
1ժ=60ր
60:3=20
20×4=80