Posted in Մայրենի

Հաշվետվություն Մայրենի

Ուսումնական շրջանը շատ արդյունավետ էր։ Մենք այս տարի ձեռք բերեցինք շատ ու շատ գիտելիքներ։ Մենք մասնակցեցինք նախագծերի,Ամանորյա նախագիծ ֆլեշմոբերի և այլն։ Ես շատ եմ սիրում մասնակցել տարատեսակ նախագծերի, որովհետև ձեռք եմ բերում նոր գիտելիքներ։ Մայրենիի դասերի ընթացքում ճամփորդեցինք Ճամփորդություն դեպի Մատենադարան Մատենադարան և տեսանք տարբեր գրքեեր։ Ես շատ եմ սիրում Արմինե Աբրահամյանին՝ մեր մայրենիի ուսուցչուհուն, դրա համար էլ ակտիվորեն մասնակցում եմ տարբեր նախագծերի և ֆլեշմոբերի։ Ստորև ներկայացնում եմ անցած կիսամյակի ընթացքում իմ կատարած աշխատանքը։

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Ամենապիտանի բանը

Ամանորյա նախագիծ

Նամակ ձմռանը

Մխիթար Սեբաստացի

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Ինչպես դարձա սեբաստացի

Մայրենի

Մայրենի

Բառի կազմությունը

Մայրենի

Աշուն

Խոսրով քեռին

Մայրենի Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մայրենի

Posted in Մայրենի

Մայրենի

արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։

 Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

 Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

 Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ, ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

ՆախածանցՎերջածանցՆախածանց և վերջածանց
ԱնհայտԽնձորենիանմտություն
հակաթույնմթերայինվերահաշվում
տգեղկաղնուտանհոգաբար
չկամմիլիոնավորանհավատալի
արտապատկերցուցանակներգրավում
ենթավարպետԿղզյակդժգոհություն
գերադասհայրականհամատեղություն
հարակիցտրամագծորեն 
անհարմարհավաքածու
ապաշնորհլսարան 
անթիվծիծաղելի 
 մորթեղեն 
միտք

Տրված ածանցներով նոր բառեր կազմի՛ր։

Ուհի-գեղեցկուհի, պարուհի, պարմանուհի, երգչուհի

Ական-գոյական, ածական, հայկական, դպրոցական, տեղական

Դժ-դժգոհ, դժբախտ, դժկամ, դժար, դժգույն

Տ-տգեղ, տգետ, տհաս, տձև

Ենի-մայրենի, հայրենի, դեղձենի, մասրենի, խնձորենի

Արան-գանձարան, գրադարան, պահարան, վարժարան, թանգարան,ուսումնարան

Անոց-խոհանոց, հիվանդանոց, հյուրանոց, ամառանոց, խորդանոց, ձմեռանոց,

Ստան-Հայաստան, Վրաստան, Հունաստան, Ռուսաստան, Չինաստան

Ակ-գնդակ, գետակ, լճակ, տնակ, լողակ, գդակ, վտակ, վիպակ

Ան- անհամ, անտեսանելի, անսիրտ, անվախ, անբախտ, անկախ, անասնապահ

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

Կապույտ-կապտաչյա

Ճերմակ-ճերմակահեր

Վարս-վարսահարդար

Աչք-սևաչյա

Բառ-բառապաշար

Posted in Մայրենի

Բառի կազմությունը

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող – սրտաձև:

Մոր քույրը, -մորաքույր

Դարպասը պահող-դարպասապահ

 ժամանակը ցույց տվող-ժամացույց

 ջրի աման-ջրաման

 գաղտնիք պահող-գաղտնապահ

 նավ վարող-նավավար

 ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ

արագ վազող-արագավազ

 ամենից մեծ-ամենամեծ

 պոչ չունեցող-անպոչ

 անուշ համ ունեցող-անուշահամ

 քարով շինված-քարաշեն

 կին բժիշկ-բժշկուհի

 բալի ծառ-բալենի

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող,-բարեսիրտ

 խիղճ չունեցող- անխիղճ

 բարձր ձայնով, -բարձրաձայն

միշտ ժպտուն,-ժպտերես

 գանձը պահելու տեղ,-գանձարան

 կապույտ աչքերով, -կապուտաչյա

արքայի որդի,-արքայազն

 հույների երկիր-Հունաստան

 փոքր էշ-քուռակ

 ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ

 քաղաքում ապրող-քաղաքաբնակ

 հայերի երկիր- Հայասատան

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող- ավետաբեր

 արագ ընթացող- արագընթաց

 բաժակը ձեռքին արտասանվող ճառ-

 վեպ գրող-վիպագիր

բառարան գրող-բառագիր

 արտասահմանում ապրող մարդ- արտասահմանցի

 բույսերի մասին գիտություն-բուսաբանւթյուն

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:

Պահարան – պահ + արան:

Դուռ – չի բաժանվում:

Հականիշ-հակ-ա-նիշ

Բանջարանոց-բանյար-անոց

Աշակերտ-չի բաժանվում

 Աշակերտական-աշակերտ-ական

 Տարրական-տար-ական

Գլխավոր- գլխ-ավոր

 Կարմիր- չի բաժանվում

 Դաշտամուկ-դաշտ-ա-մուկ

 Հյուր- չի բաժանվում

 Հարստություն-հարուստ-ություն

 Կերառատ-կեր-առատ

 Վտանգ- չի բաժանվում

Posted in Ընդհանուր

Մայրենի

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր: