Հետազոտական աշխատանք․ <<Ամեն ինչ ձմռան մասին>> թեմայով:

Ձմռան ամիսները -ամսանունների ստուգանաբությունը
Դեկտեմբեր-Դեկտեմբեր (լատ.՝ December, decem – տասը), օրացուցային տարվա տասներկուերորդ ամիսը (31 օր)։ Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը համարվել է տարվա տասներորդ ամիսը (հին հռոմեացիների տասներորդ ամիսը ըստ կարգի տասներկուերորդը դարձավ, երբ տարվա առաջին ամիսը մարտի փոխարեն հունվարը հաշվեցին և նրա անվան հիմքում մնաց հունարեն դեկտեմբրիս բառը, այսինքն՝ տասներորդ։)։ Հայաստանում ջերմային ռեժիմով՝ ձմռանն անցման, օրացուցայինով՝ ձմռան առաջին ամիսն է։
Հունվար- Երբ 16-րդ դարում ընդունվեց համաշխարհային օրացույցը, ապա ըստ այդ տոմարի տարվա առաջին ամիսը համարվեց հունվարը, իսկ ամիսները կոչվեցին հռոմեական անուններով։ Այդ բանը հայերը նույնպես ընդունեցին և Նավասարդ անունը փոխարինվեց օգոստոս անունով և դարձավ տարվա ոչ թե առաջին, այլ ութերորդ ամիսը։
Փետրվար- (լատիներեն՝ Februārius mēnsis «Ֆեբրուուսի ամիս»), տարվա երկրորդ ամիսն է, իր հռոմեական Febriaius անունն ստացել է լատիներեն februum բառից, որը նշանակում է «մաքրում» և կապված է այդ ամսում կատարվող հռոմեացիների Februa մաքրագործության արարողության հետ։ Մեր թվարկությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։
Ինչո՞ւ են ձմռանը եղանակները ցրտում, օրերը կարճանում։
Ի՞նչ է ձյունը․ աշխարհի ամենաձնառատ վայրերը
Ձյուն, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով: Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր թե ձողաձև։
Ամենաձյունառատ վայրերը բարձր լեռնային խոնավ գոտիներն են: Երբեմն սակայն անակնկալ վայրերում են պատահում մեծ առատությամբ ձյան տեղումներ: 1927թ.-ի փետրվարի 14-ին հետազոտողները Ճապոնիայի Իբուկի լեռան ձյան տեղումները չափել են մինչև 11,82 մետր: Այնուամենայնիվ, ամենաձյունառատ վայրը համարվում են Ամերիկայի խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող լեռները:
Մասնագետները կազմել են առնվազն 100 հազար բնակչություն ունեցող աշխարհի ամենաձյունառատ քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակում առաջին հորիզոնականում է Ճապոնիայի Աոմորի քաղաքը: Այստեղ գրեթե կես տարի ձյուն է տեղում՝ նոյեմբերից ապրիլ, իսկ ձնակույտերը կարող են ութ մետրի հասնել:

Առաջատարների հնգյակը Կանադայի երկու քաղաք է եզրափակել`Սենթ Ջոնսը և Քվեբեկը, որն իր տեղը կիսում է ամերիկյան Սիրակուզամիի հետ:

Երկրներ, որտեղ ձմեռ չի լինում
Թաիլանդ

ՎԻԵՏՆԱՄ

ԻՆԴՈՆԵԶԻԱ

ԱՄԷ-Ն-

ԿԱՄԲՈՋԱ