Մենք ուրբաթ օրը գնացինք սահադադաշտ։ Ես կփորձեմ պատմեմլիմ տպավորությունների մասին։ Երբ ես կանգնեցի չմուշկի վրա, մի քիչ լարված էի բայց երբ արդեն կանգնեցի սառույցի վրա, դարձա ավելի ինքնավստահ։ Մեզ էնտեղ ընկեր Ռոբերտը ներկայացրեց սահնակ քշելու զգուշության կանոնները, որոնցից մեկը, ամենակարևոր կանոնը՝ մարմինը չպահել ուղիղ դիրքով, քանի որ դրա հետևանքով կարող ես ջարդել մարմնի որոևէ հատված։ Բայբ ամենատխուր բանն այն էր, որ ընկեր Արմինեն և Անուշը մեզ հետ չսահեցին։ Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւմն է պատճառը։ Պատճառը նրանում էր, որ եթե ընկեր Արմինեն և ընկեր Անուշը պետք է մեզ նկարահանեյին, որպիսի ստանաին վիդեոպատում։ Ճիշտն ասած , ընկեր Արմինեն վախենում էր կանգնել չմուշկների վրա։ Ընկեր Արմմինեն նաև անհանգսանում էր մեզ համար, որ չընկնենք։ Ապահովության համար մենք մեզ հետ վերցրել էինք բուժօգնության արկղիկը, նաև մենք մեզ կետ տարել էինք թեյեր և բրդուժներ։ Հիմա ի՞նչն է ասածս՝ ընկեր Արմինե ջան, մի՛ վախեցեք էլի, ասեցինք՝ չենք ընկնի, էլի ու չընկանք։
Month: January 2021
Այց hայ ժողովրդական արվեստի թանգարան
Մենք հինգշաբթի օրը գնացինք հայ ժողովրդական արվեստի թանգարան։ Երբ ես մտա թանգարան, զգացի հնության հոտը։ Մենք սկզբից մտանք փայտագործության սենյակ, տեսանք դաջեր, աղամաններ թռչունների տեսքով, թալիսմաններ, սկուտեղներ և գդալնոցներ։ Հիմա կհարցնեք՝ ի՞նչ էր գդալնոցը։ Եթե գդալնոցի մեջ լինում է երեք գդալ, ապա նշանակում է, որ այդ տանը ապրում էին երեք հոգի։ Դա որպես դեկորացիա էր ծառայում՝ դրանցով չէին ուտում։ Պարզեցինք նաև, որ հնում շատ արդիական է եղել արծաթյա սպասքը՝ կուժեր, ծաղկամաններ, աղամաններ՝ նվիրված Աստղիկ և Անահիտ աստվածուհիներին։ Կանանց զգեստները զարդարված են եղել արծաթյա գոտիներով։ Տեսանք նաև արդուզարդ, որով պճնվել են հայ տիկնայք։ Թանգարանում ցուցադրված էր նաև ֆրանսաբնակ մի հայի նվիրած եղնիկի արձանը։
Տեղափոխվեցինք կարպետների սենյակ։ Պարզեցինք, որ եթե գորգի վրա կան օձաձև նախշեր, ապա այդիսի գորգը կոչվում է վիշապաձև գորգ։ Իսկ երբ գորգ ըստ շարքերի գործված էր լինում ընտանիքի անդամների կողմից, ապա այդ գորգը կոչվում էր ընտանելան գորգ։
Հեռուստացույցի բացակայությունը հնում ստիպել է մարդկանց շատ զբաղվել արհեստագործությամբ՝ գորգագործություն, կավագործություն, ժանյակագործություն և այլն։ Ես շատ տպավորված էի այդ թանգարանի գեղեցկությամբ և հնությամբ։ Այդ օրը ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ և նոր մտքեր։
Օրապատում
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, մեր կրթահամալիրում սկսել է ձմեռային ճամբարը։ Մենք այսօր իրականացրեցին մրգային հետաքրքիր նախագիծ։ Մեզ հետ մրգեր էինք բերել։ Դրանցով պատրաստեցինք պատկերներ, որոնք նկարահանեցինք և դրա շուրջ պատրաստեցինք փոքրիկ տեսահոլովակ։Հետո ծառի ճյուղերով պատրաստեցին ծիսական տոնածառ, որպեսզի վաղը մեր ջոկատով նշենք հին տոմարով Նոր Տարին և կազմակերպենք թեյախմություն։
Այսօր մեն գնացինք Մայր դպրոցի գրադարան՝ մասնակցելու<< Բարբառային ակումբ>> նախագծին։ Ավագ դպրոցի սովորողներից մեկը կարդում էր Թումանյանի <<Տերն ու ծառան>> հեքիաթը, իսկ ընկեր Վարդանը փոխադրում էր հեքիաթը Գորիսի բարբառով։
Մենք այսօր պատրաստելու ենք տիկնիկներ որի շուրջ իրականցնելու ենք հեքիաթներ ինչպես թատրոնում։ Հասցրինք նաև պատրաստել զվարճալի կոլաժ։ Թերթերի միջից կտրեցինք տարբեր նկարներ և կպցրեցինք տղթերի վրա, պատրաստեցինք վիդեոպատում և նկարներ։Ես շատ ուրախ եմ որ բոլորոր դասարանները բաժանված են խմբերի և իմ ամենացանկալի երազանքը կատարվեց, որ 3 շաբաթ կլինեմ իմ սիրելի ուսուցչուհիներից մեկ՝ Արմինե Աբրահամյանի հետ։ Ես շատ էի ցանկանում, որ շատ մայրենի անցկացնենք։
Մեք այս շաբաթ շատ հետաքրքիր գործեր արեցինք, նոր բաներ սովորեցինք, ինչպես նաև պարել փափուռին և երգել այն, որովհետև մոտենում է ազգագրական փառատոնը ։
Մենք այսօր խաղացինք ընկզախաղեր ընկեր Սեդայի հետ և երգեցին սովորեցինք մի քանի խաղեր սովորեցինք :
Հին նոր Տարի
Արևքուրիկ
Մի փոքրիկ աղջիկ հիվանդանում է, դուրս է գալիս և արևին ձեռքով անում։
– Ա’րև, ա’րև, հիվանդ եմ արի ՜, ինձ հետ խաղա՜։
– Փոքրիկ աղջիկ, ես շատ գործ ունեմ, չեմ կարող գալ, իմ փոքր քրոջը կուղարկեմ, նրա հետ խաղա, համաձայն ես։
Արևը մի ծաղիկ է ուղարկում՝ դեղին դեղնամազ։
Աղջիկը չի թողնում քնի, հետը խաղում է, լավանում։ Ծաղիկն էլ իրենց հանդին հարմարվում է, աղջիկն ու ծաղիկն ամեն օր իրար հետ խաղում են և իրար սիրում։
Ծաղկի անունը մնում է Արևքուրիկ։
Дома
Однажды, когда медведь бегал по лесу, он встретил маленькую девочку по имени Элизабет. Он погладил собаку и взял ее с собой в дом. Когда Элизабет увела собаку домой, ее сестра была удивлена и спросила, где она взяла эту собаку. Альвина сказала: «Давайте накормим его мясом. Они накормили собаку. Собака осталась с ними. Они держали собаку много лет».