Posted in Մայրենի

Արևքուրիկ

Մի փոքրիկ աղջիկ հիվանդանում է, դուրս է գալիս և արևին ձեռքով անում։

– Ա’րև, ա’րև,  հիվանդ եմ արի ՜, ինձ հետ խաղա՜։

– Փոքրիկ աղջիկ, ես շատ գործ ունեմ, չեմ կարող գալ, իմ փոքր քրոջը կուղարկեմ, նրա հետ խաղա, համաձայն ես։

Արևը մի ծաղիկ է ուղարկում՝ դեղին դեղնամազ։

Աղջիկը չի թողնում քնի, հետը խաղում է, լավանում։ Ծաղիկն էլ իրենց հանդին հարմարվում է, աղջիկն ու ծաղիկն ամեն օր իրար հետ խաղում են և իրար սիրում։

Ծաղկի անունը մնում է Արևքուրիկ։