Մի փոքրիկ աղջիկ հիվանդանում է, դուրս է գալիս և արևին ձեռքով անում։
– Ա’րև, ա’րև, հիվանդ եմ արի ՜, ինձ հետ խաղա՜։
– Փոքրիկ աղջիկ, ես շատ գործ ունեմ, չեմ կարող գալ, իմ փոքր քրոջը կուղարկեմ, նրա հետ խաղա, համաձայն ես։
Արևը մի ծաղիկ է ուղարկում՝ դեղին դեղնամազ։
Աղջիկը չի թողնում քնի, հետը խաղում է, լավանում։ Ծաղիկն էլ իրենց հանդին հարմարվում է, աղջիկն ու ծաղիկն ամեն օր իրար հետ խաղում են և իրար սիրում։
Ծաղկի անունը մնում է Արևքուրիկ։