Posted in Ընդհանուր

Այց hայ ժողովրդական արվեստի թանգարան

Մենք հինգշաբթի օրը գնացինք հայ ժողովրդական արվեստի թանգարան։ Երբ ես մտա թանգարան, զգացի հնության հոտը։ Մենք սկզբից մտանք փայտագործության սենյակ, տեսանք դաջեր, աղամաններ թռչունների տեսքով, թալիսմաններ, սկուտեղներ և գդալնոցներ։ Հիմա կհարցնեք՝ ի՞նչ էր գդալնոցը։ Եթե  գդալնոցի մեջ լինում է երեք գդալ, ապա նշանակում է, որ այդ տանը ապրում  էին երեք հոգի։ Դա որպես դեկորացիա էր ծառայում՝ դրանցով չէին  ուտում։ Պարզեցինք նաև, որ հնում շատ արդիական է եղել արծաթյա սպասքը՝ կուժեր, ծաղկամաններ, աղամաններ՝ նվիրված Աստղիկ և Անահիտ աստվածուհիներին։ Կանանց զգեստները զարդարված են եղել արծաթյա գոտիներով։ Տեսանք նաև արդուզարդ, որով պճնվել են հայ տիկնայք։  Թանգարանում ցուցադրված էր նաև ֆրանսաբնակ մի  հայի նվիրած եղնիկի արձանը։

Տեղափոխվեցինք կարպետների սենյակ։ Պարզեցինք, որ եթե գորգի վրա կան օձաձև  նախշեր, ապա այդիսի գորգը կոչվում է վիշապաձև գորգ։ Իսկ երբ գորգ ըստ շարքերի գործված էր լինում ընտանիքի անդամների կողմից, ապա այդ գորգը կոչվում էր ընտանելան գորգ։

Հեռուստացույցի բացակայությունը հնում ստիպել է մարդկանց շատ զբաղվել արհեստագործությամբ՝ գորգագործություն, կավագործություն, ժանյակագործություն և այլն։ Ես շատ տպավորված էի այդ թանգարանի գեղեցկությամբ և հնությամբ։ Այդ օրը ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ և նոր մտքեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s