Ճամբարի դերը իմ առօրյայում
Ճամբարը շատ կարևոր դեր ունեցավ իմ առօրյայում, քանի որ ճամբարի ընթացքում ես ձեռք բերեցի ավելի շատ գիտելիքներ։ Ճամբարում կարդացինք տարբեր բարբառներով հեքիաթներ, դրա հետ համատեղ մենք փոխադրեցինք և ավելի շատ բառեր իմացանք Արցախի և Լոռվա բարբառներով։ Առաջիկա օրերում մեզ սպասվում էին շատ հետաքրքիր պահեր։ Մի խոսքով, ասեմ, որ շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել։
Ճամբարային օրվա առավելությունները
Ճամբարային օրվա ընթացքում ժամանցը համատեղում էինք ուսուցման հետ։ Ժամանակն այնքան արագ էր ընթանում, որ չէինք հասցնում հասկանալ, թե երբ վերջացավ ուսումնական օրը։ Ձանձրույթի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այդքան հագեցած օրվա ընթացքում հնարավոր չէր ձանձրանալ։
Իմ ջոկատը
Իմ ջոկատի ամենադրական և լավ կողմեր ունեցող ջոկատն էր։ Տարբեր դասարաններում սովորելու հանգամանքը ջոկատն ավելի բազմազան էր դարձնում։ Հետաքրքիր էր մյուս դասարանների աշակերտների հետ շփվելը։
Դժվարություններն իմ ջոկատում
Իմ ջոկատում մի քանի դժվարություններ կային, բայց ես հաղթահարցի այդ դժվարությունները։ Ընկերանալու խնդիրներ կային, բայց ես մի քանիսի հետ շատ հեշտ ծանոթացա նաև Ջրվեժը ինձ օգնեց ավեի ու ավելի մոտիկից ճանաչել իմ ընկերներին, իմանալ իրենց նախասիրությունները։
Ինչ նախագծերի եմ մասնակցել
Մասնակցել եմ <<Լոռվա և Արցախի բարբառներ>> նախագծին և կատարել եմ հետազոտական աշխատանքներ։ Սա ինձ օգնեց ծանոթանալ այս բարբառներին և գնահատել բարբառի գեղեցկությունը։
Ինչ ճամփորդությունների եմ մասնակցել
Ես մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին․ օրինակ՝ Ջրվեժի արգելոց, հայ Ժողովրդական արվեստի թանգարան, չմշկասահքի դպրոց։ Շատ զվարճալի օրեր անցկացրեցինք ճամփորդելիս։
Ամենատպավորիչ նախագիծը կամ գործունեությունը
Ամենալավ օրը
Ինձ համար ամենալավ օրը տոստերով տաք բուտերբրոդներ պատրասելն էր, քանի որ, երբ հացերը վերև էին թռնում, մեք ավելի ու ավելի զվարճանում էինք, իսկ երբ մենք պատրասեցինք դոլմա, բուրմունքը ըկել էր բոլոր դասարաններով։ Մենք հյուրասիրեցինք նաև ուսուցչուհիներին։ Նրանք ասացին, որ անմահական համ ունի։
Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը
Հունվարյան ճամբարի իմ ամենամեծ ձեռքբերումը նոր ընկերներն ու ծանոթություններն են։ Հաճելի է լավ ու բարի մարդկանցով շրջապատված լինելը։
Իմ առաջարկը կամ խորհուրդը՝ ջոկատավարներիս
Ես առաջարկում եմ ջոկատավարներիս շարունակել նույն ոգով։ Մեզ համար շատ հաճելի է նրանց նման ավագ ընկերներ ունենալը։
Հպարտ եմ, որ սեբաստացի եմ․․․