Վրացական խոհանոցի գրեթե բոլոր ուտեստներն ունեն կծու և սուր համ։ Նրանք լայնորեն օգտագործում են բանջարեղենյին ուտեստներ և որպես լրացում, օգտագործում մսային ուտեստ։
Կա տարբերություն Արևմտյան Վրաստանի խոհանոցի և Արևելյան Վրաստանի խոհանոցերի միջև։ Արևմտյանի խոհանոցում օգտագործում են եգիպտացորենի ցորեն, գերիշխում է կորեկը, սուլուգունի վրացացական պանիրը, որոնք նրանք օգտագործում են մոգարի հետ միասին։ Արևելյան խոհանոցում օգտագործվում է ցորենի հացը։ Բացի այդ, Արևելյան Վրաստանի խոհանոցում օգտագործվող մսի մեծմասը կազմում են ընտանի կենդանիները:
Ձկնային ուտեստները Վրաստանում հազվադեպ է լինում, բացառությամբ այն մասերից, որտեղ զարգացած է ձկնորսութունը։

Չախոբիլին վրացական խոհանոցի անփոխարինելի ուտեստներից մեկն է։ Այն սովորոբար պատրաստում են հավի մսով ու տոմատի մածուկով։ Պարտադիր բաղադրիչ է առատ սոխը և դափնու տերևը։ Կարելի է ավելացնել նաև վրացական համեմունքներ՝ սունելի, խմելի։

Սացիվին վրացական սառը ուտեստ վրացական խոհանոցին բնորոշ սոուս ու դրանով պատրաստված յուրահատուկ ճաշատեսակ է։ Սովորաբար սացիվին պատրաստում են թռչնի մսից,օրինակ հնդկահավի մսով սակայն այժմ այն մատուցում են նաև այլ տեսակի մսով։ Ինչպես նաև ձկով։

Այն խմորից և պանրից պատրաստվող ամենահամեղ ուտեստներից է: Սովորաբար պատրաստում են Սուլուգունի պանրով, կարագով և խմորով։

Փխալին մատուցվում է որպես աղցան կամ խավարտ՝ մսային ճաշատեսակների համար։
Փխալիի հիմք է հանդիսանում ցանկացած բանջարեղեն կամ կանաչեղեն, օրինակ՝ եղինջի տերևներ, էկալա կոչվող բույս, որը նաև հայտնի է սասապարիլ անվամբ, կարմիր բողկի,բազուկի, ծաղկակաղամբի տերևները: Սակայն փխալիում կարելի է նաև օգտագործել միս, ձուկ,կամ ենթամթերք.
Փխալին մատուցում են աղցանի ամանով կամ հախճապակյա սկուտեղով՝ փոքր կոտլետների ձևով։ Տոնական սեղանի համար ձևավորում են փոքր գնդիկներ, որոնց մեջտեղը անցք բացելով՝ լցնում են նռան հատիկներ և ընկույզի յուղ: