Մեկ կետից դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է անկյուն։
Անկյուն կազմող ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ այն կետը, որից նրանք դուրս են գալիս, կոչվում է անկյան գագաթ։
Որպես անկյունների չափման միավոր վերցվում է աստիճանը (𝟏𝟎)։
Անկյուններ կառուցելու և չափելու համար օգտագործում ենք փոխադրիչը՝
Անկյունները լինում են՝ ուղիղ, սուր, փռված ու բութ ։
B-ն ուղիղ անկյուն է։
Սուր անկյունը փոքր է ուղիղ անկյունից։
ﮮA-ն սուր անկյուն է, ﮮA<𝟗𝟎0
Ուղիղ անկյունից փոքր անկյունը կոչվում է սուր անկյուն։
Այն անկյունը, որի կողմերը կազմում են մեկ ուղիղ, կոչվում է փռված անկյուն։ Փռված անկյունը 1800 է։
ﮮD-ն փռված անկյուն է, ﮮD=1800
Բութ անկյունը մեծ է ուղիղ անկյունից ու փոքր է փռված անկյունից։
ﮮC-ն բութ անկյուն է, 𝟗𝟎𝟎< ﮮC<1800
Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են, կոչվում են ուղղահայաց ուղիղներ։
Անկյունների առավել ճշգրիտ չափումների համար օգտագործում են աստիճանի մասերը՝
րոպե << ՛>> և վայրկյան << ՛՛ >> ։
10=60՛
1՛=60՛՛
10=3600՛՛
Առաջադրանքներ
- Ի՞նչ է անկյունը։
- Մեկ կետից դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է անկյուն։
- Ո՞րն է անկյունների չափման միավորը։
- Որպես անկյունների չափման միավոր վերցվում է աստիճանը:
- Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։
- Ուղիղ անկյունը 90 աստիճան է։
- Քանի՞ աստիճան է փռված անկյունը։
- Փռված անկյունը 180աստիճան է։
- Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։
- Ուղիղ անկյունից փոքր անկյունը կոչվում է սուր անկյուն։
- Ինչպիսի՞ անկյունն է կոչվում բութ անկյուն։
- Բութ անկյունը մեծ է ուղիղ անկյունից
- Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։
- Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն կոչվում է ուղիղ։
- Ինչպիսի՞ անկյուններ են 350, 890, 900, 1150, 180, 750, 450, 600, 1300 անկյունները։
- Սուր անկյուն-350, 890, 180, 750, 400, 600:
- Ուղիղ անկյուն-900։
- Բութ անկյուն-1150, 1300։
- Ինչպիսի՞ անկյուններ են 1200 , 1800, 900 , 1150 , 450 , 750 , 600 անկյունները։
- Սուր անկյուն-600 , 750 , 450:
- Ուղիղ անկյուն-900 :
- Բութ անկյուն-1150 , 1200:
- Փռված անկյուն-1800 :
- Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե ուղիղ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասի։
- Կստացվեն սուր անկյուններ։
- Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասի։
Կստացվեն ուղիղ անկյուններ։
- Քանի՞ անկյուն կաստացվի երկու ուղիղների հատումից։
- Կստացվի 4 անկյուն։