Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
Առաջադրանքներ
1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
2. Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։
Անտակ-անսահման
անհուն-անչափ
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից
Իմ կարիքով Հովհանես Թումանյանը այս բանաստեղտությունները հորինելու ընթացքում ներկայացրել է թե ինչքան բարի է նա և մադիք ինչքան տեղ ունեն իր սրտում։
4. Ինչո՞ւ է Թումանյանը բանաստեղծությունն այսպես վերնագրել։ Գրի՛ր կարծիքդ։
Իմ կարծիքով Հովհանես Թումանյանը վերնագրելէ այսպես որովհետև բանաստեղծությունը, ներկայացնում է իր շուրջը կատարվող գործողությունները։
5. Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։
Խորհիմաստ հասկացություւներ
Կյանքի իմաստը
6. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Իմ կարծիքով Հովհանես Թումանյանը ուզում էր մեզ հասկացնել, որ սերը ոչ մի նյութական բան չի պահանջում մարդկանցից։ Հովհանես Թումանյան այս բանաստեղծությունն շատ դանդաղ մտածելով է գրել քանիոր տարբեր մարդկանց մատ տարբեր ձևերով են ընկալում։
7. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Իմ կարցիքով բանաստեղծությունը մեզ ուզում է հասկացնել, որ սերը անվեջ է և եթե քեզ ինչոր մեկը սիրում է դու չես կարող կանգնացել նրան ։