Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփհորդություն Չարենցի տուն- թանգարան

Մենք ուրբաթ օրը գնացին Չարենցի տուն -թանգարան ընկեր Արմինեի և ընկեր Սոնայի հետ։

Ծանոթացանք Չարենցի կենսագրությանը։ Երբ մտանք թանգարան, գնացինք և մտանք մի փոքրիկ

տարածք, որտեղ փակցված էին տարբեր նկարներ Չարենցի կյանքից, թե որտեղ է նա սովորել, ինչով է զբաղվել։Տեսանք կարպետներ, որոնք ժամանակին վաճառում էր նրա հայրը։ Նաև տեսանք շրջանակների մեջ իր կանանց նկարները։ Երբ մոտեցանք Արփենիկին, տեսանք նրա հմայիչ արձանը։ Մեզ ուղեկղցող էքսկուսավարն ասաց, որ Չարենցը շատ է տանջվել իր կնոջ մահից հետո, քանի որ նա շատ էր սիրում Արփենիկին։ Երբ Արփենիկը մահացավ ,նա շատ վատ երազներ էր տեսնում վախենում էր քնել միայնակ։ Չարենցը խնդրեց մեկին, իր կնոջ ձեռքը և դեմքը պատրաստել գիպսից: Իմացանք, որ Չարենչը դռնից այն կողմ գոռում էր, որովհետև նրա կնոջ դագաղը բացել էին և սկսել էին կրնօրինակել նրա ձեռքն ու դեմքը։

Նա իր առաջին կնոջ մահից հետո սկսեց վառել նրա իրերը և ասաց՝ ոչ ոք արժանի չէ իմ կնոջ իրերին։ Այդ դեքից հետո նա հայտնվեց բանտում։ Ասում են, որ նրան բանտում տանջել են չեն տվել դեղերը, և Չարենցը մահացել է հենց բանտում։ Այդ պատմությունը լսելուց հետո մենք գնացինք նրա տուն, որը գտնվում էր հենց թանգարանում։ Բարձրացանք աստիճաններով և կանգնեցինք այն մանրահատակին, որը պատրաստելու ընթացքում Չարենցը օգնել է բանվորներին։ Հետո մտանք նրա աշխատասնյակ, որտեղ դրված էին բաժակներ և գինի․ ասացին որ Չարենցը շատ էր սիրում հյուրասիրել իր հյուրերին գինով։ Տեսանք նրա սեղանը, գրքերը, պահարանը ։ Մտանք նրանց սենյակ և տեսանք երկու մահճակալ, որոնց վրա քնել էին նա և իր կինը։ Տեսանք ծխնելույզ, կարպետ, և մի չոր փայտից պատրաստած քառակուսաձև իր, որի վրա գորգ կար։

Շատ լավ ժամակ անցկացրեցինք։ Հուսով եմ էլի ճամփորդություններ կունենանք։