Posted in Մայրենի

Ինչպես են նշում զատիկը այլ երկրներում

Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական Օ (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:

Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին: