Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ, առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ 1578թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։ Լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։

