Posted in Մայրենի

Գաղտնի ուսուցիչ

Վա՜յ , վա՜յ, վա՜,յ վա՜յ, ես ինչ լավ տարիներ էին ։ Մենք մի քանի ամսից տեղափոխվում ենք միջին դպրոց։ Կկարոտեմ ձեզ, իմ ուսուցիչներ ։

Հիմա տեսնենք կգուշակե՞ք

Իմ ամենալավ ուսուցիչ, ես քեզ հետ անցկացրեցի այս մեկ ու կես տարին։ Ես քո մեջ տեսա մի լույս, որը մեզ տանում էր հոգատարության գիրկը ։ Իմ ուսուցիչը շատ գեղեցիկ է հագնվում և կրում է գեղեցիկ աքսեսուարներ։ Նա շատ է սիրում մեզ, և հոգատար է։Մեր ուսուցչուհին ունի շատ գեղեցիկ ժպիտ։ Սիրում է նոր բաներ իմանալ , փորձարկել խոսքի մեջ, ունի շատ հետաքրքիր և խորիմաստ մտքեր ․․․ Մեզ միշտ ասում է՝ ա՛յ երեխեք, սովորեք։ Նա սիրում է մեզ հետ բացօթյա դասեր անցկացնել, կազմակերպում է հետաքրքիր խաղեր։ Մեզ պատմում է իր առաջվա սաների մասին։ Իմ կարծիքով նա այնպիսին է, ինչպիսին կա։ Հասակը միջին չափի է, դե գուշակեք, ով է նա։