Posted in Ռուսերեն

Մայր հայաստան

1967 թվականին  Հաղթանակի զբոսայգում բացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրը: 1962-ի գարնանը Ստալինի արձանը հանվեց և փոխարինվեց քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանով։
Արձանի ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը՝ 22 մետր: Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։ 
Քանդակը ներկայացնում է հայ մոր հավաքական կերպարը՝ սուրը ձեռքին, և խորհրդանշում է ազատ հայրենիքի փառքն ու հզորությունը: Դա կարող է այցելուներին հիշեցնել որոշ հայ նշանավոր կին գործիչների, ինչպիսիք են Սոսե Մայրիկը և այլք, ովքեր զենք են վերցրել իրենց ամուսիններին օգնելու համար՝ կռվելով թուրքական զորքերի հետ: Այն նաև հիշեցնում է այն կարևոր կարգավիճակը և արժեքը, որը վերագրվում է հայ ընտանիքի ավելի տարեց կին անդամներին: