- Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –իրար հասկանալ
Հազար մաղով անցկացրած –լավ ստուգած
Հիվանդի համար ջուր բերող –ուշացող
Գլխին կրակ թափել –դժբաղտության մեջ հայտնվել
Կանաչ-կարմիրը կապել –ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշի բերանով հաց ուզել
Ոտքի կոխան դարձնել –անարգել
Փուշը մատից հանել –մեկին որևէ բանով օգնել
Գրքի մի երեսը կարդալ -հարցին միակողմանիորեն մոտենալ
2. Որ դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
- ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ-քնել, մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել, ամոթալի վիճակի մեջ գցել
8. գլխին տալ — ուրախանալ-զղջալ
3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել: - Լեղին ճաքել – Տեսնելով կատաղած արջին՝ որսորդի լեղին ճաքեց։
- արյունը գլխին խփել – Երբ լսեց, որ տունը թալանել են, արյունը գլխին խփեց։
- հոգին ավանդել – Հայրական օրհնանքը տալուց հետո հոգին ավանդեց։
- անարգանքի սյունին գամել- Հայրենիքի դավաճանին անարգանքի սյունին գամեցին։
- ճամփա պահել- Պատերազմ գնացած զինվորի մայրը մնաց որդու ճամփան պահելով։
- ականջի հետև գցել- գործդ ականջի հետև մի՜ գցիր։
4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռք առնել
հիվանդանալ-անկողին ընկնել
օգնել-ձեռք մեկնել
հասկանալ- գլխի ընկնել
մեռնել-հոգին ավանդել
անտեսել բանի տեղ չդնել
ծուլանալ- ալարը գալ
ուրախանալ-աշխարհով մեկ լինել
ճարպիկ- խոսքի ետևից ման չեկող
թանկ- ոսկու գին
սպառնալ- մատ թափ տալ
գունատվել- պատի ծեփ դառնալ
էժան- ջրի գին