Երկհնչյուններ
Յա երկհնչյունը գրվում է իա տառերով՝
ա) հետևյալ հայերեն բառերում՝ դաստիարակ, հեքիաթ, օվկիանոս, կրիա, խավիար, բամիա, փասիան
բ) մի շարք անուններում և ազգանուններում՝ Մարիամ, Երեմիա, Եղիա, Եղիազարյան, Բունիաթյան, Սուքիասյան
գ) աշխարհագրական անունների վերջում՝ Կիլիկիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն
դ) օտար լեզուներից փոխառված բառերում՝ էներգիա, քիմիա, օլիմպիադա
Կանանց օտար անունները գրվում են յա-ով, ինչպես՝ Ամալյա, Օլյա, բացառություն են Մարիա, Լիա անունները:
Մի քանի անուններ ունեն զուգահեռ ձևեր: Որպես աշխարհագրական անուն գրվում են իա-տառերով՝ Ասիա, Վիկտորիա, Սոֆիա, իսկ որպես աղջկա անուն գրվում են՝ յա, Ասյա, Վիկտորյա, Սոֆյա:
Մի-երկու բառում գրվում է եա, ինչպես՝ հրեա, իդեալ, սեանս:
Առաջադրանքներ
- Լրացրու՝ գրելով իա կամ յա:
Բրազիլիա , սառուցյալ , քրիստոնյա , դաստիարակություն , պաշտոնյա , Ավստրիա , հեքիաթային, հոգյակ ,լռելյայն , Նորվեգիա , Օֆելյա , միմյանց, ակադեմիա , նյարդային , խարտյաշ , շուրջերկրյա , օլիմպիական , պատյան , քիմիական , Արփիար , Ամասիա, լյարդ։
2.Լրացրու՝ գրելով իա կամ եա
Անդրեաս , ակացիա , միլիարդ , այժմեական , քվեարկել , միջօրեական , անատոմիա , բիլիարդ, հրեական, առօրեական, կրիա, հեքիաթ, Մարիամ, խավիար, քիմիա, հրեա, իդեալ, մումիա:
3. Լրացրու՝ գրելով յո, ոյ, իո երկհնչյունները:
Միլիոն,յոդ, չեմպիոն, ռադիո, մարմարյա, արդյոք, ամբիոն, քսանյոթ, ռադիոընդունիչ, օրիդորդ, կոմիսիոն, այո, Սրապիոնյան, Պյոտր, ռադիոկայան;
5.Տրված բառերի բառամիջում կամ բառավերջում ավելացնել այնպիսի հնչյուն, որ ստացվի այդ բառի հարանունը (մոտ հնչող արտասանություն ունեցող բառ)։
Վերաբերել,-վերաբերել
հովար,-հավհար
հնչուն-հնչյուն
մրիկ,-մրրիկ
հրատարակություն,-հրատարակչություն
տեղի տալ,-տեղիք տալ
կազմակերպական,-կազմակերպչական
խռնվել,-խառնվել
շառաչուն,-շառաչյուն
միաժամանակ,-միառժամանակ
թոթվել,-թոթովել
տեսիլ,-տելիք
տանտեր,-տանուտեր
հրավեր-հրավերք
Օրինակ` վերաբերել-վերաբերվել:
6.Բառաշարքում ընդգծել բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:
Այլմոլորակային, հեռուստատեսություն, հանրագիտարան, անծայրածիր, մայրաքաղաքային․