Posted in Մայրենի 6-րդ դասարան

Վայրենին ու նամակը.Լևոն Շանթի

Եվրոպացիք եկեր էին վայրենիներու աշխարհը, ագարակներ էին շիներ և իրենց քովը կծառայեցնեին սևամորթ տեղացիներ:
  Ագարակատեր մը զամբյուղ մը նարինջ կուզեր նվեր ղրկել իր մեկ բարեկամին, որ կապրեր հեռավոր կալված մը. նարինջները նամակի մը հետ կուտա սևամորթի, որ տանի;
  Ճամփան վայրենին չի դիմանար ու նարինջներուն քանի մը հատը կուտե: Կալվածատերը զամբյուղը կստանա թե չէ, նամակը կկարդա ու կհամրե նարինջները:
-Հինգ հատը պակաս է. ճամփան կերեր ես,- կըսե խիստ կերպով բերող սևամորթին:
-Ինչպե՞ս իմացար,- կհարցնե վայրենին ապշած:
- Ա՜յ, այս թուղթը կըսե:
- Այդ ճերմակ բա՞նը:
Վայրենին իսկույն կխլե նամակը, կմոտեցնե ականջին, քիչ մը կսպասե ու տարակուսանքով կնետե գետին:
-Հապա ինծի ոչինչ չըսեր:
Քանի մը ամիս անց տերը նորեն կհանձնե անոր քանի մը շիշ գինի ու նամակ մը, որ կրկին տանի իր բարեկամին: Ճամփան վայրենին կուզե անպատճառ գինիին համը տեսնել, բայց կվախնա ձեռքը բռնած «ճերմակեն», վա՜յ թե նորեն իմաց տա: Հանկարծ կցատկե. հնարքը գտեր էր;
Ամայի տեղ մը հասնելուն պես, կհանե նամակը, կդնե մեծ քարի մը տակ. վրան կլեցնե չորցած տերևներ, որ չըլլայ թե հանկարծ նամակը ծակե մը դուրս նայի, իսկ ինքը հոնկէ բավական կհեռանա, թուփի մը տակ վար կդնե իր բեռը, կբանա շիշերեն մեկը ու փառավոր անուշ կընե:
Քունն ալ կառնե, կցատկե ոտքի, կվերցնե զամբյուղը, կհանե նամակը քարին ու տերևներուն խորեն և կշարունակե ճամփան` շիտակ իր տիրոջ բարեկամին ստացվածքը:
«Դե, հիմա թող ըսե, տեսնեմ ինչ պիտի ըսե»,- կմտածե ինքնիրեն ու քթին տակեն կխնդա:
Տեղ հասնելուն պես` պարոնը կկարդա նամակը, կհամրե շիշերը ու բարկացած կպոռա սևամորթի երեսին.
-Ճերմակ գինիեն շիշ մը խմեր ես նորեն, գո՜ղ անպիտան:
Վայրենին կլսե թե չէ, կձգե ու կփախչի, ու այն օրեն սարսափահար կպատմե իր ցեղակիցներուն, թե ինչպես ճերմակամորթները կաշիի նման ճերմակ բան մը ունին, որ ամեն բան կտեսնե, ամեն բան կլսե, ամեն բան կիմանա ու կպատմե ճերմակամորթներուն, բայց սևամորթներուն ոչինչ չըսեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s