1. Տրված կապակցություններում փակագծերի մեջ առնված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու հարաբերական ածականներ:
երկաթե դարպաս, մետաքսե դրոշակ, լեռնային գագաթ, ծովային կենդանի, որդիակն սեր, դպրոցական տարիք, փողոցի երթևեկություն, մարմարյա սյուն, գիշերային խավար, արյունոտ լեռներ, լուսավոր միտք,
2. Բառակապակցությունների իմաստն արտահայտիր բաղադրյալ ածականով:
Երեք նիշ ունեցող-եռանիշ
երկար կյանք ունեցող-երկարակյաց
ամեն ինչ ուտող-ամենակեր
միջին դարերին պատկանող-միջնադարյան
բերք տվող-բերքատու
ամեն ինչ կարողացող-ամենակարող
գեղեցիկ տեսք ունեցող-գեղեցկատես
բույնը ավերված-բնավեր
կապույտ աչքեր ունեցող-կապուտաչյա
- Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:
Տարիներ շարունակ թանգարան սիրով ընդունում էր այցելուներին:
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:
Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից:
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով:
Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:
- Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակիով պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցը նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորներրի կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակով:
- Կետերի փոխարեն գրիր տրված գոյականները եզակի կամ հոգնակի թվով:
Փողոցում ոչ մի մարդ չէր երևում: (մարդ)
Քաղաքի բոլոր բնակիչները արդեն պիտի որ քնած լինեին: (բնակիչ)
Բոլոր քաղաքներում նույն բանն է կատարվում: (քաղաք)
Ամբողջ օրը նվիրեց այդ մի հարցի պատասխանը գտնելու վրա: (օր0
Բոլոր օրերը վատնեց այդ մի հարցի պատասխանը գտնելու վրա: (օր0
մեր քաղաքի ամեն մի երեխա գիտի այդ մասին: (երեխա)