Ռացիոնալ թվերի համեմատման և ռացիոնալ թվերով թվաբանական գործողությունների կանոնները նույնն են, ինչ որ ամբողջ թվերի համար սահմանված կանոնները։
Ինչպես համեմատենք ռացիոնալ թվերը:
Դրա համար նախ սահմանենք ռացիոնալ թվի բացարձակ արժեքը։ Ռացիոնալ թվի բացարձակ արժեքը կոորդինատային ուղղի վրա այդ թվին համապատասխանող կետի հեռավորությունն է Օ կետից։
Օրինակ.
|-31/40|=31/40
|+31/40|=31/40
Ռացիոնալ թվերը համեմատվում են հետևյալ կանոնի համաձայն.
- երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա գտնվում է ավելի աջ:
- Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից:
- Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է ցանկացած
բացասական ռացիոնալ թվից:
- Երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է:
- Երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է:
Ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից։
Առաջադրանքներ գրքից.
773. Գտե՛ք թվի բացարձակ արժեքը
ա) |-7 2/9|=7 2/9, բ)|-6 27/71|=6 27/71 գ) |+3 3/4|=3 3/4, դ) |0|=0
774. Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը
ա)+3 4/5 > -2 1/6, բ) -6 3/10 < 0 գ) -9 1/10 < -8 2/3 դ) 0 < +6 1/2
775. Իրար հավասար են արդյոք կոտորակները
ա) ոչ, բ) այո, գ) ոչ, դ) այո
776. Աճման կարգով գրեք հետևյալ ռացիոնալ թվերը։
-6 1/2, -3 4/5, -2 17/50, 3 81/100, +6 1/2, 10 2/3:
777. Նվազման կարգող գրեք հետևալ թվերը։
+5 77/97, +5 2/3, +1/2, +7/25, -1/3, -3/8, -277/500
Օրվա գլուխկոտրուկը՝
Լիլիթը յուրաքանչյուր տասը րոպեն մեկ մի մոմ է վառում։ Մոմերից յուրաքանչյուրը վառվում է 40 րոպե ու վերջանում է։ Քանի՞ մոմ է վառվում այն պահից 55 րոպե հետո, երբ Լիլիթը վառեց առաջին մոմը։
4 մոմ