Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
1904-1905
Երկիր նայրի
Երկիր Նաիրի, երազ հեռավոր Երկիր Նաիրի, երազ հեռավոր, Քնած ես քնքուշ թագուհու նըման. Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր Եվ արքայական դնեմ գերեզման. Եվ մի՞թե, մի՞թե սիրտըս ավերված Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ, Քո տեղ փայփայեմ ստվերըդ մեռած, Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ… |