Երազանքները կյանքում շատ-շատ են լինում։ Ինչպես բոլոր դեռահասները, այնպես էլ ես շատ երազանքներ ունեմ․ մի մասը կապված ապագայի հետ՝ թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ, որ կարողանամ ծառայել իմ հայրենիքին և, բացի դրանից, կարողանամ արժանավայել ապրել։ Իսկ որպես մի փոքր աղջիկ, երազում եմ երբևէ հանդիպել իմ շատ սիրելի երգիչ Գոռ Սուջյանի հետ․ շատ եմ երազում նրա հետ երգել բեմում ։Երազանքը՝ երազանք, բայց այդ ճանապարհը անցնելու համար նախ պետք է երգչուհի դառնալ, իսկ դրան հասնելու համար ես դեռ շատ պետք է աշխատեմ, սովորեմ, որպեսզի կարողանամ հաղթահարել դեպի երազանքս տանող բարդ ու դժվարություններով լի ճանապարհը։