Տառերի մեջ թաքնված ի՞նչ կենդանիներ եք տեսնում:
1.Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, կայծակ-այծ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, դեղձի-ձի, հավատարիմ-հավ, օրդուբադցի-բադ, հաղարջենի-արջ, օձիք-օձ, ցրտաշունչ-շուն , ծովեզրյա-եզ, վարորդ-որդ, ականջալուր-ուր, պայծառ-այծ, գուլպա-ուլ, արյունարբու-բու
2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:
Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:
3ՙ Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում:
Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի, ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց:
Մի մարդ վերջապես որոշեց գլխի ճարը տեսնել։
Աղջիկը որոշեց գլուխը ազատի իր ծանրաբեռնված աշխատանքից։
Երկու հոգի խոսում էին իսկ մյուսը ականջները սրած լսում էր։
Մի տղա որոշեց ուտելիք հայթհայթել որ փորը խաբի։