Posted in Մայրենի 6-րդ դասարան

Կապեր

Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ 
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
 Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
  Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
  Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար-մեզ համար, իրեն հետ-իր հետ, մեր պես-մեզ պես, ձեր նման-ձեզ նման , իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման-քեզ նման, իմ մոտ-ինձ մոտ, ձեզ նման, իմ վրա-ձեր վրա, իմ մոտով, ձեր մոտ, իմ համար-ինձ համար:


    2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ:

Հայրիկիս շնորհիվ մեքենա վարել եմ սովորել։

Դեպի բլուր տանող ճանապարհը քարքարոտ էր։

Չեմ սիրում որ իմ փոխարեն ուրիշն է որոշում։

Կեսօրից հետո, ուժեղ քամի սկսվեց։

Քննություններից առաջ ես միշտ հուզվում եմ ։

Առանց ծնողների երեխաների համար միշտ դժվար է։

Չնայած շատ ցուրտ էր, բայց ես չէի մրսում։

Հանուն հայրենիքի արժե միշտ պայքարել։

Խաղն ավարտվեց հոգուտ <<Ռոմայի>>։

Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:

ա) հանգամանքներին չնայելով –չնայած հանգամանքների

բ)  առյուծի պես – ինչպես առյուծ

գ) հրամանի համաձայն – ըստ հրամանի

դ) սովյալների օգտին – հոգուտ սովյալների

ե) սկսելուց առաջ – նաղքան սկսելը

զ) հավատի համար – հանուն ընտանիքի

է) այն մասին – վասն այն

ը) թշնամիների դեմ –ընդեմ թշնամիների

Տեքստի փակագծերում դրված բառերը գործածել համապատասխան հոլովով, ընդգծել կապերը:

Գարնանային պարզ թափանցիկ երեկո էր: Հետո կապույտ (հորիզոնի) վրա  հսկայական (առագաստանավի) պես գծագրվում էր ծեր Մասիսի սպիտակափառ գագաթը: Երանությամբ նայում էի լեռներին, որոնք կանաչ (գոտու) պես գոտևորում էին քաղաքը, որ վերևից, ասես, մեծ ծաղկած այգի լիներ Արարատյան (դաշտի) մեջ: Օդը լցված էր գարնանային հազարավոր թռչունների երգերով, որոնք (կեսօրից) հետո խաղում էին լույսի (ալիքների) մեջ և երգում մոտակա պուրակներում:

1.Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • դժգույն-դժ ածանց գույն աարմատ
  • գունավոր-գույն-արմատ ավոր-ածանց
  • խաղաղություն-խաղաղ-արմատ ություն -ածանց
  • անկախություն-ան-ածանց կախ -արմատ ություն -ածանց
  • չկամ-չ-ածանց կամ-արմատ
  • ամպոտ-ամպ-արմատ ոտ -ածանց
  • միտք- միտ-արամատ ք-ածանց
  • գետափնյա-գետ -արմատ ափ-արմատ յա-ածանց
  • հորդառատ-հորդ-արմատ առատ-արմատ

2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգերգ , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ , աքցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծակել։

Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագույն-ոսկեգույն

ճերմակահեր-շիկահեր

օձաձև-օղակաձև

արշավախումբ-նվագախումբ

  շիկահեր-սևահեր

շղթայակապ- բառակապ

գրասեղան-զարդասեղան

գետափ-լճափ

սառնասիրտ-առյուծասիրտ

բարեկամ-չարակամ

արշալույս-վերջալույս

պարասրահ-սպասասրահ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s