Posted in Պատմություն

Ամփոփիչ աշխատանք

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմությու » առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Պատմություն առարկան մենք սովորում ենք որովհետև, իմանում ենք ոչ միյան հայ ժողովրդի պատմությունը,այլ նաև ուսումնասիրում ենք տարբեր երկրների պատմությունը։

1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Վանի թագավորությունը հայտնի է այս անոււներով՝ Բիայնիլի, Ուրարտու, Նաիրի, Արատտա։ Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը: Վանի թագավորությունը առաջինն էր, որ միավորեց ողջ լեռնաշխաարհը մեկ թագավորության մեջ։ 

Արամե, Մենուա, Արգիշտի,Ռուսա,Իշպուինի և այլն

2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

մ․թ․ա յոթերրորդ դարում ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը որը կոչվեց Երվանդունի,նրա հիմնադիր Երվանդ Սակավակյացի անունով ըստ Խորենացու Պարույր Սկայորդին է սկիզբ դրել երվանդունիների թագավորական դինաստիաին թագավորներից էին Երվանդ Սակավակյացը Երվանդ երկրորդը Երվանդ չորրորդը և այլն։

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում են Արտաշեսյանները։ Նրա հիմնադիր թագաավորը Արտաշեսն էր ։Արտաշիսյանների օրոք Հայաստանը հզորանունում է և ևձեռք է բերում ծովից ծով տարածք հզոր թագավորներից են Արտաշես առաջինը Արտավազդը, Տիրգրան ՄԵծը և այլն։ Պարսկահռոմյական պատերազմների ընթացքում աստիճանաբար թուլացավ նաև Մեծ Հայքի էագավորությունը և իվերջո մեր թվարկության մեկ թվականին այն անկում ապրեց։

4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Առասպելները մեզ հասել են Մովսոես խորենացու շնորհիվ հայոց պատմությունից հիմնականում առասպելները դրվագներ են ներկայացնում հեթանոց աստվածների կյանքից։ Ես շատ եմ սիրում Աստղիկ Ասվածուհուն որը Վահագնի սերեցյալն էր։ Ըստ ավանդության Աստղիկը դուրս էր գալիս գետը լոալու որ իր մերկությունը ծացկի ամբոջ տարացքը ծածկում էր մշուշով որից հետո այդ դաշտը և ամբողջ տարածքը պատում էր մշուշով և հետագայում այն կոչվեց Մշո երկիր։

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Ինձ շատ է դուր եկել հին հռոմի ստեղծման պատմությունը ըստ ավանդության հռոմը հիմնադրել են երկու եղբայներ որոց կերակրել է գայլը մինչև հիմա էլ գայլի արձանը գտնվում է հռոմի պատմության թանգարանում ։ Հիմնադրվել է մ․թ․ա 753թ;

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում ամենադուր եկած թեման

Ինձ շատ է դուր եկել աշխարհի ամենատարորինակ արձանները քանի որ այդ ժամանակ շատ հետաքրքիր տեղեկություններ էին հնչեցվում և ավելի էր հետաքրքրանում դասը։

.քո նոր բացահայտումները

Ինձ համար ամեն ինչ նոր էր։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել

Կցանկանայ ուումնասիրել այլ երկրների ավանդույթները, և ուտեստները։

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր-Անհատական նախագիծ

Հոկտեմբեր-Բաժին չեմ ունեցել-բայց տնայինները կատարել եմ որդում

Նոյեմբեր-Բաժին չեմ ունեցել բայց տնայինները կատարել եմ որդում

Դեկտեմբեր-Բաժին չեմ ունեցել բայց տնայինները կատարել եմ որդում

Փետրվար-Բաժին չեմ ունեցել բայց տնայինները կատարել եմ որդում

Մարտ-

Ապրիլ-

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

8

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Դասերը շատ հետաքրքիր թեմաներով են անցնում։

Posted in Պատմություն

Պատմություն

 Ամֆիթատրոն-Հին Հունաստանում և Հռոմում թատերական ներկայացումների համար կառուցված կիսաշրջանաձև շինություն

արենա-հին Հռոմի ամֆիթատրոների ձևաձև հրապարակ,

արեոպագոս-բարձրագույն դատական և վերահսկող մարմին հին Աթենքում,

բազմաստվածություն-հեթանոսություն․ կրոնի ձև երբ մարդիկ երկպագում էին բազմաթիվ աստվածներին և դասակարգում դիցարանի տեսքով,

բարեփոխում(բարենորոգում, ռեֆորմ)-հասարակական կյանքի կամ որևէ բնագավառի բարեփոխում, նպատակն է զարգացում, առաջընթաց ապահովելը,

բռնապետ (լատիներեն՝դիկտատոր)-անսահմանափակ իշխանություն ունեցող պետության ղեկավար ,Հին Հռոմում բռնապետը նշանակվում էր Հին Հռոմի արտակարգ իրավիճակում

բուրգ-Եգիպտոսի փարավոնների համար կառուցված դամբարան

գլադիատոր-հռոմեական ստրուկ, որին հատուկ վարժեցնում էին ամֆիթատրոներում մենամարտելու համար

զիկկուրատ-պաշտամունքային շինություն, բաբելոներեն բառացի նշանակում է բարձունք։ Առաջինը կառուցել են Հին Միջագետքում Ք․ ա 3-րդ հազարամյակի վերջերին։ Ներքևի մասից դեպի գագաթ բարձրանում էին հսկայական չափի աստիճաներով, ամենավերևում տաճարն էր՝ աստծո բնակատեղին

ժողովրդավարություն(դեմոկրատիա)-կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և պետության կառավարմանը մասնակցում է ողջ ժողովորդը(հունարեն՝ դեմոս)

լակոնական ոճ-հնարավորինս քիչ բառերով միտքը բովանդակալից արտահայտելու ձև

լեգեոն-Հին հռոմի բանակի հիմնական զորամիավորում՝ կազմված շուրջ վեց հազար զինվորից

ծերակույտ(սենատ)-ավագանու ներկայացուցիչներից կազմված ժողով․ հին Հունաստանում և Հռոմում օրենսդիր գերագույն մարմին

հանրապետություն(լատիներեն՝ ռեսպուբլիկա-հանրային գործ,)-պետության ձև, որտեղ իշխանության բարձրագույն մարմինները կազմվում են ժողովրդի ընտրողի ներկայացուցիչներից

հռետոր-ճարտար, տպավորիչ, ազդեցիկ խոսել կարողացող մարդ՝ ճարտասան

կայսր-հռոմեական կայսրության միապետ, ծագել է կեսարի անունից

կոնսուլ-հին Հռոմի պետական բարձրագույն պաշտոնյա

պրինցիպատ(լատիներեն՝ առաջին)-հռոեմական վաղ կայսրության ձևավորված կառավարման ձև, <<քողարկված միապետության>>

միապետություն-կառավարման ձև, որի դեպքում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի՝ միապետի ձեռքում

պատրիկ-պատրիկ նշակում է հայր ունեցող, այսինքն՝ ազնվածին։ Պատրիկները հռոմի լիրրավ քաղաքացիներ էին։ Նրանք իրավահավասար էին և պետությամբ նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ

պլեբեյ-պլեբեյները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ, նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին

պրովինցիա(նահանգ)-հռոմեական կայսրության վարչական մեծ միավոր․ լատիներեն բառացի նշանակում է պարտված երկիր

սատրապություն-Աքեմենյան Իրանի վարչական միավոր

սեպագիր-գրային համակարգ, որը առաջացել է Ք․ ա 3-րդ հազարամյակում՝ Շումերում

վարնա-

տիրան-բռնապետ

փարավոն

Posted in Ընդհանուր

Is School Homework harmful

Homework is one of the least interesting tasks for students. They tend to avoid writing homework assignments because they are repetitive and boring. Exams are less stressful because they come occasionally and remain for a week or so. Home tasks are repetitive and monotonous. Students hate to attempt these assignments because they do not have enough time to give to each subject and assignment.

But it also helps

  • It helps the students improve their understanding of the subject. They can develop a better understanding of the subject and its applications when they attempt assignments on their own
  • Students who have trouble in grabbing the concepts will learn better when they attempt the assignment
  • It will help them revise the concepts they read in school
  • It motivates them to take initiative and carry out research to attempt the home task
  • It is a good way to prepare for exams and tests. They will practice the assignment and get prepared for the exam

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Մաթեմատիկա

1.Թիվը կլորացրու 0,01 ճշտությամբ
a=1,238514

a=1,24

a=7,02345

a=7,02

a=1,23158

a=1,23

a=0,62811

a=0,63

2.Թիվը կլորացրու 0,001 ճշտությամբ
a=5,23514

a=5,235

a=7,02345

a=7,023

a=1,23158

a=1,232

a=0,62811

a=0,628


3.Թիվը կլորացրու այնպես,  որ դառնա բնական թիվ
a=1,23851 
=1
a=7,02345=1
a=1,23158 =1
a=0,628 =1

4.  Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս է արծաթը այդ համաձուլվածքում։

72+8=100

80-100%

8-x

x=8×100:80=10

x=10%

5. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։

դեղձենի x

խնձորենի 3x

x+3x=100

4x=100

x=100:4=25

x=25%


6. Երբ ավտոմեքենան անցավ երկու քաղաքների հեռավորության 2/7մասը, նրան մինչև ճանապարհի կեսը մնացել էր անցնելու 27 կմ։ Ինչքա՞ն է երկու քաղաքների հեռավորությունը։

1/2-3/7=3/14

27:3×14=126

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Մաթեմատիկա

րկնողություն:
1.Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

536×100:100=536

2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի

20 %-ը։

300×20:100=60

3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։

1500×30:100=450

1500-450=1050

1500+1050=2550

4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10%-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

500×10:100=50

500+50=550

5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

800-ի 20 %-ը ավելի մեծ է

135<160

6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի 2/5-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։

100:5=20
20×2=40%

7. 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը:

10%

8. 1 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները:

10%

9. Դասավանդողի աշխատավարձը ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է ավելացել աշխատավարձը:
100%

10. Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

Հավասար են

150×80:100=120 100×120:100=120

11. Քանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծացնենք 10 %-ով։
10%-ով

12. 70 կգ ապրանքից վաճառվել է 35 կգ։ Ապրանքի ո՞ր մասն է վաճառվել։

35×100:70=50%=1/2


13.Գրիգորը ծախսեց 1500 դրամ, որ նրա ունեցածի 30 % -ն էր։Որքան ուներ Գրիգորը մինչև գնում կատարելը։

1500×100:30=5000

14.150 գ զանգվածով համաձուլվածքի մեջ մտնում են պղինձ և արույր` 2 ։ 3 հարաբերությամբ։ Գտե՛ք համաձուլվածքի մեջ մտնող պղնձի և արույրի զանգվածները։

2x+3x=150

5x=150

x=150:5=30

30×2=60

30×3=90

Պղինձ=60

Արույր=90

15. Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-ի չափ ալյուր։ Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։

375:75×100=500կգ

16*. 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96 լ է։ Քանի՞լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19 լ-ով ավելի է, քան փոքր տակառինը։

96:8=12

12+19=31

31×7=217

17*. 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։

3x+5x=80

8x=80

x=10

10×3=30

10×5=50

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Իմ դպրոցական վեց տարիները

Դպրոցում լինում են լավ ու վատ օրեր ինչպես նաև մեր կյանքում։

Իրականում շատ հեշտ չէր այս վեց տարիների ընթացքում որովհետև առաջին դասարանում ես սովորել եմ 27- դպրոցում և ավելի դժվար որովհետև այդ դպրոցը մութ տխուր և անհետաքրքիր էր։Բայց երբ վերջացրեցի երկրորդ դասարանը տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց կյանքը ավելի պայծառ և հետաքրքրաշարժ դարձավ։ Առաջին օրը Արևտմյան դպրոցում անցավ ավելի լավ քան ես սպասում էի երբ մտա դպրոց զգացի, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ։ Ինձ ուղեկցեց ընկեր Տաթևը դեպի իմ նոր դասարան ուսուցուհին ինձ ծանոթացրեց դասընկերներիս հետ և հենց այդ օրն էլ մենք գնացինք այգի զբոսնելու ինչպես նաև ունեցանք մեր առաջին դասարանական նկարը։Դպրոցում մենք խաղում էինք հետաքրքրաշարժ խաղեր, աշխատում էինք կավով, ինչպես նաև լողում էինք։Ինչ խոսք դժվար էր հրաժեշտ տալ Արևմտյան դպրոցին։ Ինչքան տարիներն անցնում էին ավելի էին հետաքրքրանում օրերը ինչպես նաև ավելանում էին նոր առարկաներ։ Ներկա պահին ես սովորում եմ միջին դպրոցում որտեղ շատ հետաքրքիր և լավ է անցնում տարիների ընթացում ես շատ գիտելիքներ եմ ձեռք բերել որոնք ինձ ապագայում հաստատ պետք կգան։ Միջին դպրոց տեղափոխվելուց առաջ ես գիտեի որ շատ հետաքրքիր և նոր առարկաներ ենք անցնելու և ուսումնասիրելու։Իսկ հիմա մի քիչ պատմեմ 27 դպրոցի և Մխիթար սեբաստացի կրթահամալիրի տարբերությունների լավ և վատ կողմերի մասին ։ 27դպրոցում ինպես նաև բալոր սովորական դպրոցներում ուսուցչուհիները արգելում են արտահայտել մեր կարծիքը դասի վերաբերյալ իսկ այս դպրցում ամեն ինչ ազատ է դասը կարդում ենք և արտահայտում մեր կարծիքները ինչպես նաև ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ազգային երգին ու պարին։Առաջ 27 դպրոցում կյանքը թվում էր մութ իսկ այստեղ ամեն ինչ շատ լուսավոր և գեղեցիկ է։Դպոցում ուսուցչուհիները շատ բարեհամբյուր, և գեղեցիկ են։ Ես շատ ուրախ եմ որ գտնվում եմ հենց այս դպրոցում։

Երրորդ դասարան

Չորորդ դասարան

Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:


 Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում ձևավորված միապետության 

Միապետությոան յուրահատուկ ձևի անվանում։

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին: մ.թ.ա. 53թվականին Մարկոս Կրասոսի մահից հետո Հուլոս Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43թվականին։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Հուլիոս Կեսարը պատերազմի միջոցով ուզում էր հասնել իր նպատակին։Նա աշխատում էր թուլացնել բանակը։ Հուլիոս Կեսարը իսկական բռնապետ էր Ք.ա 44թ նրա հակառակորդները Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան։

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

Երիտասարդ տարիքում Գայոս Օկտավիոսը երկու անգամ զբաղեցրել է զինվորական տրիբունայի պաշտոնը:Նաև ամուսնացել է երկու անգամ։ նա էր հոգում այս կարիգները արվեստը, գիտությունը, և գրականությունը։Օգոստոս Օկտավիանոսի շնորհիվ Հռոմում վերականգվեց խաղաղությունը։

Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Հուլիոս Կեսարի քրոջ թոռն էր։Մ.թ.ա. 27-23 թվականներին Օկտավիանոսն իր ձեռքում է կենտրոնացրել մի շարք սովորական և արտակարգ պաշտոններ, որոնք թույլ էին տալիս նրան կառավարել Հռոմեական հանրապետությունը՝ խուսափելով բաց միապետության հաստատումից։ Նոր կարգի բնութագրման համար կիրառվում է «պրինցիպատ» տերմինը, իսկ Օկտավիանոսը համարվում է առաջին կայսրը՝ այդ բառի ժամանակակից իմաստով։ 

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Մարկոս Անտոնիոսը երազում էր բացարձակ իշխանության մասին։ Ինչպես նաև Մ.թ.ա. 37 թվականին Մարկոս Անտոնիոսը ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ ։ Մեր բոլորի կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ 

Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:

Անցնել Ռուբիկոնը- հաղթահարել դժվարությունները

Եկա տեսա հաղթեցի-Այս արտահայտությունը օգտագործվում է արագ, վերջնական հաղթանակը նշելու իմաստով։

Եվ դու Բրուստոս-չսպասված հարված։

Աղբյուրները ՝Համաշխարհային պատմություն /էջ 125-129/

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Վիլյամ Սարոյան: Ծիծաղ

— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
— Այո:

Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
— Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
— Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
— Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:
— Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
— Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:
— Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: — «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:
— Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
— Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
— Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:
— Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
— Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:
— Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
— Տասը:
— Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
— Չգիտեմ:
— Ո՞վ է հայրդ:
— Դերձակ է:
— Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
— Երևի, այո:
— Եղբայներ, քույրեր ունե՞ս:
— Երեք եղբայր, երկու քույր:
— Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
— Այո:
— Ու՞ր:
— Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
— Հին երկի՞րը:
— Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
— Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
— Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
— Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:
— Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
— Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Գործնական քերականություն ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չըրխկ, ծվծվալ-ծիվ, կռկռոց-կռ, վայել-վայ, թշթշոց-թշ, ծլնգոց-ծլնգ, թրխկոց-թրխկ, տզզոց-տզ, թխկոց-թխկ, բզզալ-բզ, շրխկան-շրխկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յհո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզյա՜, ա՛յ:

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ- գլխին վայ տալ-զղջալ

Ախ-ախ քաշել-հառաչել

Հարայ-տալ-աղմուկ բարձրացնել

Posted in Մայրենի 6-րդ դասարան, Ընդհանուր

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Տանը

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ մեռնել
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել պատիվը գետնով տալ
    8. գլխին տալ — ուրախանալ -զղջալ
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:

  5.  Շարքերում գտիր ուղղագրական սխալները:
  1. արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
  4. պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

 Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

  1. Արյունը գլխին խփել- զայրանալ
  2. Լեզուն բռնվել-պապանձվել
  3. Քարը փեշից թափել-զիջել
  4. Զենքերը վայր դնել- հանձնվել