- Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, հիմարին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարամանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը սովածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;
Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ-մաքուր,ջինջ
այգաբաց-լուսաբաց
աշտանակ-մոմակալ
գիրթ-կտրուկ
թափոր-մարդկային խումբ
կտրիճ-արի
մահիկ-լուսին
շեղբ-սայր
սկահակ-բաժակ
դշխուհի-իշխանուհի
դժնի-դժվար
կշտամբանք-նկատողություն
մարտիկ-զինվոր
մթնշաղ-մայրամուտ
Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ,Շուշան,հասմիկ,մեխակ,յասաման,արեգ,զեյթյուն,թագուհի,մարտիրոս,նվեր,պարգև, զեփյուռ,բուրաստան, սուսամբար։