Posted in Մայրենի 6-րդ դասարան

Իմ դպրոցական վեց տարիները

Դպրոցում լինում են լավ ու վատ օրեր ինչպես նաև մեր կյանքում։

Իրականում շատ հեշտ չէր այս վեց տարիների ընթացքում որովհետև առաջին դասարանում ես սովորել եմ 27- դպրոցում և ավելի դժվար որովհետև այդ դպրոցը մութ տխուր և անհետաքրքիր էր։Բայց երբ վերջացրեցի երկրորդ դասարանը տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց կյանքը ավելի պայծառ և հետաքրքրաշարժ դարձավ։ Առաջին օրը Արևտմյան դպրոցում անցավ ավելի լավ քան ես սպասում էի երբ մտա դպրոց զգացի, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ։ Ինձ ուղեկցեց ընկեր Տաթևը դեպի իմ նոր դասարան ուսուցուհին ինձ ծանոթացրեց դասընկերներիս հետ և հենց այդ օրն էլ մենք գնացինք այգի զբոսնելու ինչպես նաև ունեցանք մեր առաջին դասարանական նկարը։Դպրոցում մենք խաղում էինք հետաքրքրաշարժ խաղեր, աշխատում էինք կավով, ինչպես նաև լողում էինք։Ինչ խոսք դժվար էր հրաժեշտ տալ Արևմտյան դպրոցին։ Ինչքան տարիներն անցնում էին ավելի էին հետաքրքրանում օրերը ինչպես նաև ավելանում էին նոր առարկաներ։ Ներկա պահին ես սովորում եմ միջին դպրոցում որտեղ շատ հետաքրքիր և լավ է անցնում տարիների ընթացում ես շատ գիտելիքներ եմ ձեռք բերել որոնք ինձ ապագայում հաստատ պետք կգան։ Միջին դպրոց տեղափոխվելուց առաջ ես գիտեի որ շատ հետաքրքիր և նոր առարկաներ ենք անցնելու և ուսումնասիրելու։Իսկ հիմա մի քիչ պատմեմ 27 դպրոցի և Մխիթար սեբաստացի կրթահամալիրի տարբերությունների լավ և վատ կողմերի մասին ։ 27դպրոցում ինպես նաև բալոր սովորական դպրոցներում ուսուցչուհիները արգելում են արտահայտել մեր կարծիքը դասի վերաբերյալ իսկ այս դպրցում ամեն ինչ ազատ է դասը կարդում ենք և արտահայտում մեր կարծիքները ինչպես նաև ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ազգային երգին ու պարին։Առաջ 27 դպրոցում կյանքը թվում էր մութ իսկ այստեղ ամեն ինչ շատ լուսավոր և գեղեցիկ է։Դպոցում ուսուցչուհիները շատ բարեհամբյուր, և գեղեցիկ են։ Ես շատ ուրախ եմ որ գտնվում եմ հենց այս դպրոցում։

Երրորդ դասարան

Չորորդ դասարան

Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:


 Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում ձևավորված միապետության 

Միապետությոան յուրահատուկ ձևի անվանում։

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին: մ.թ.ա. 53թվականին Մարկոս Կրասոսի մահից հետո Հուլոս Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43թվականին։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Հուլիոս Կեսարը պատերազմի միջոցով ուզում էր հասնել իր նպատակին։Նա աշխատում էր թուլացնել բանակը։ Հուլիոս Կեսարը իսկական բռնապետ էր Ք.ա 44թ նրա հակառակորդները Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան։

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

Երիտասարդ տարիքում Գայոս Օկտավիոսը երկու անգամ զբաղեցրել է զինվորական տրիբունայի պաշտոնը:Նաև ամուսնացել է երկու անգամ։ նա էր հոգում այս կարիգները արվեստը, գիտությունը, և գրականությունը։Օգոստոս Օկտավիանոսի շնորհիվ Հռոմում վերականգվեց խաղաղությունը։

Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Հուլիոս Կեսարի քրոջ թոռն էր։Մ.թ.ա. 27-23 թվականներին Օկտավիանոսն իր ձեռքում է կենտրոնացրել մի շարք սովորական և արտակարգ պաշտոններ, որոնք թույլ էին տալիս նրան կառավարել Հռոմեական հանրապետությունը՝ խուսափելով բաց միապետության հաստատումից։ Նոր կարգի բնութագրման համար կիրառվում է «պրինցիպատ» տերմինը, իսկ Օկտավիանոսը համարվում է առաջին կայսրը՝ այդ բառի ժամանակակից իմաստով։ 

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Մարկոս Անտոնիոսը երազում էր բացարձակ իշխանության մասին։ Ինչպես նաև Մ.թ.ա. 37 թվականին Մարկոս Անտոնիոսը ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ ։ Մեր բոլորի կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ 

Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:

Անցնել Ռուբիկոնը- հաղթահարել դժվարությունները

Եկա տեսա հաղթեցի-Այս արտահայտությունը օգտագործվում է արագ, վերջնական հաղթանակը նշելու իմաստով։

Եվ դու Բրուստոս-չսպասված հարված։

Աղբյուրները ՝Համաշխարհային պատմություն /էջ 125-129/