Posted in Հայոց լեզու 7

Ինչ է ինձ համար գիտելիքը:

Ինչպես եմ ձեռք բերում գիտելիք:Գիտելիքի տեսակները:

Ինձ համար գիտելիքը դա միայն գիրք կարդալը և սովորելը չէ։ Ես իմ նոր գիտելիքները ձեռք եմ բերում ճանապարհորդելով, մայրիկիս կամ տատիկիս նոր բաղադրատոմսերը բացահայելով և սովորելով,նաև կան գիտելիքներ որոնք ես ստացել եմ գրքերից, ֆիլմերից, մուլտֆիլմերից, երգերից, ազգագրակն պարերից, գիտելիքներ նաև ձեռք ենք բերում մեր հարազատներից և շրջապատից։ Տարիների ընթացքում ես իմ ուսուցիչներից և շրջապատից շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել։

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

22.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ, անընդմեջ, անընդհատ

  • 24.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառում ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում, ասում էր ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

Posted in Հայոց լեզու 7

Ինչպես անցկացրեցի ամառը

Իմ ամենասիրելի եղանակներից մեկը ամառն է։ Այս ամառը ես բացված համարեցի ընկերներիս հետ։Ամառվա ընթացքում հասցրել եմ կարդալ <<Ալիքների վրայով վազողը>> գիրքը, բայց ոչ ամբողջությամբ։ Ամառվա ընթացքում, և ոչ միայն, զբաղվում եմ լողով ,պարով,երգով և անգլերենով։ Ամռանը ընթացքում գնացել եմ հանգստանալու մորաքրոջս տուն և լավ ժամանակ անցկացնելու։ Օրվա մեծ մասը անցկացնում էինք լողավազանի մոտ պարելով,խաղալով հետաքրքրաշարժ խաղեր ։Տատիկիս տանը նաույնպես շատ ժամանակ եմ անցկացրել քույրերիս և եղբայրներիս հետ։Ամառվա ընթացքում 3 օրով իմ հանգիսը անցկացրել եմ Ծաղկաձորում և բացահայտել եմ շատ գեղատեսիլ վայրեր։ Ծաղկաձորում մեր օրը սկսում էր ժամը 7-ից։ Օրը սկսվելուն պես գնում էինք մարզասրահ անմիջապես հետո գնում էինք նախաճաշելու և դուրս էինք գալիս զբոսնելու և նոր տեղեր բացահայտելու։ Ցերեկը հյուրանոցում էինք անցկացնում, քանի որ շոգ էր։ Երեկոյան իջնում էինք պաղպաակ ուտելու սուրճ և զովացուցիչ ըմպելիքներ խմելու։Ծաղկաձորում հասցրել ենք գնալ ճոպանուղի, որն ինձ համար շատ զվարճալի էր։ Երեկոյան միշտ դուրս էինք գալիս զբոսնելու և մաքուր օդ շնչելու։Մեր վերջին օրը Ծաղկաձորում մեզ միացան քույրերս,եղբայրներս,մորաքույրերս,և հորեղբայրներս։ Այդ օրվա ընթացքում մենք նստեցինք ճոպանուղի։ Ճոպանուղուց անմիջապես հետո գնացիք եկեղեցի մոմ վառելու և անմիջապես գնացինք <<Փուռ>> նոր ուտեստներ համտեսելու։ Երեկոյան վերադարձանք Երևան՝ լի հագեցած օրվա տպավորություններով ու նոր արկածների սպասումով։

Posted in English 7

Something interesting about my summer holidays

This summer I managed to go to many places. My fascinating and unforgettable days began on July 1. I spent the summer with my family, my sisters and relatives, I went on a trip to Tsaghkadzor, and I discovered many places that I had not even heard about. I also spent a lot of time with my friends, often leaving the house to walk and talk. We often went to the cinema with my parents. During the summer, I attended various dance, swimming, singing and English classes. During the summer, I also prepared various cakes and foods. As a family, we also went to Stepanavan village where we spent 2 weeks. This summer was one of my most memorable summers.