- Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:
Կատաղի թշնամու հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձունքին՝ հինավուրց վանքում, կախում է մի հսկա զանգ: Այն իր ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօրոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ոտքի հանում: Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հափշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի երփնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում: Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփրառատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: Նույն օրը աշխարհավեր բռ նակալի վրանն է մտնում մի հայ դավաճան` նրան ծառայելու պատրաստակամությամբ: Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը նայում է մատնիչին, ապա ամբարտավան կեցվածքով բարբաջում.
— Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլապես երբեք չլսվի նրա ղողանջը: Շատ ոսկի ու արծաթ կստանաս:
2. Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտիր Բ խմբից:
3.Ա․Երկինք բարձրացնել, սիրտը փափկել, դատաստան տեսնել, արյունը գլխին խփել, հալից ընկնել, ձեռքը պակաս, սիրտը թունդ լինել, սիրտ տալ, աչքի սուրմա թռցնող, գիրկը դառնալ։
4.Բ․ Հուզվել, պատժել, երկրպագել, աղքատ, հուսադրել, գող, վերադառնալ, բորբոքվել, ուժասպառվել, մեղմանալ։
Երկինք բարձրացնել-երկրպագել
սիրտը փափկել-մեղմանալ
դատաստան -պատժել
արյունը գլխին խփել-բորբոքվել
հալից ընկնել-ուժասպառվել
ձեռքը պակաս-աղքատ
սիրտը թունդ լինել-հուզվել
սիրտ տալ-հուսադրել
աչքի սուրմա -գող
գիրկը դառնալ-վերադառնալ