ներբեռնիր երկրաչափության դասագիրքը համակարգչում,
ներբեռնիր GeoGebra Classic 5 ծրագիրը համակարգչում
կարող ես աշխատել նաև օնլայն տարբերակով:
Պարապմունք 6.
(կետ, ուղիղ, ճառագայթ, հատված) Ամփոփում
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ
1. Քանի՞ ուղիղ կարելի է տանել երկու կետով,ցույց տուր գծագիրը:

2. Քանի՞ ընդհանուր կետ կարող են ունենալերկու ուղիղները: Ցույց տուր գծագիրը:
Երկու ուղիղները կարող են ունենալ մեկ ընդհանուր կետ։

3. Նկարագրեք, թե ինչ է հատվածը: Ցույց տուր գծագիրը:
Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:

4. Բացատրեք, թե ինչ է ճառագայթը: Ինչպե՞ս են նշանակվում ճառագայթները: Ցույց տուր գծագիրը:
Ճառագայթը ունի սկիզբ բայց չունի վերջ: Նշանակում են փոքրատառով․

5. Ո՞ր պատկերն է կոչվում անկյուն: Բացատրեք, թե ինչ է գագաթը, և ինչ են կողմերը: Ցույց տուր գծագիրը:
Կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր:
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը անկյան գագաթ:

6. Ո՞ր անկ յունն է կոչվում փռված: Ցույց տուր գծագիրը:[
Փռված անկյունը այն անկյունն է, որի կողմը գտնվում են միևնույն ուղղի վրա․

7. Գծեք a ուղիղ, վրան նշեք չորս կետ՝ A,B, C, D: Քանի՞ հատված առաջացավ, նշիր անունները:

8. Նշեք չորս կետ այնպես, որ նրանցից յուրաքանչյուր երեքը մի ուղղի վրա չգտնվեն: Կետերի յուրաքանչյուր զույգով տարեք ուղիղ: Քանի՞ ուղիղ է ստացվում:

6ուղղիղ